Մայիսի 26-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ տնօրեն Լեւոն Ջանփոլադյանի եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանի հետ: Պարոն Ուռուտյանը խորհրդանշական համարեց հենց աշխատանքի տոնավաճառի կազմակերպման օրը միանգամից երկու կազմակերպության հետ հուշագրի ստորագրումը: Նա նշեց, որ առանց պրակտիկայի որակյալ կրթության մասին խոսելն անիմաստ է եւ հույս հայտնեց, որ այժմ է՛լ ավելի [...] Read More
Այսօր, մայիսի 26-ին, տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին մեր գործընկեր 50-ից ավելի կազմակերպություն, 300-ից ավելի թափուր հաստիք լրացնելու անթաքույց հույսով: Առաջին մասնաշենքի մերձակա պուրակում իսկական տոնավաճառ էր: Միահյուսվել էին արեւը, անձրեւը, երաժշտությունը, գերազանց տրամադրությունը, աշխատանք գտնելու երիտասարդական կամքը, համառությունն ու վճռականությունը: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դիմելով գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանող-շրջանավարտներին, աշխատակիցներին՝ նկատեց. «Սպասված էր [...] Read More
Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա մասնագիտության հեռակա ուսուցման ավարտական կուրսի ինն ուսանողներից չորսը գերազանց, իսկ երկուսը լավ գնահատական ստացան դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ: Հանձնաժողովին ընդհանուր առմամբ բավարարեց, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտորեն գոհացրեց ուսանողների մասնագիտական գիտելիքների մակարդակը: Անշուշտ, ոլորտում լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներին առնչվող թեմաների պակաս չկա, եւ այնպիսի տպավորություն կար, որ ուսանողների թիվը չի բավականացնում այդ [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կայացավ մայիսի 18-ին եւ 19-ին։ Թեզերի պաշտպանությանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը: Գոհացուցիչ է, որ թեզերի պաշտպանության արդյունքներով կուրսի 21 ուսանողներից 8-ը գերազանցության դիպլոմներ կստանան, իսկ ցածր գնահատականներ չեղան: Բայց առավել կարեւոր է, որ պաշտպանությունն ի հայտ [...] Read More
Մայիսի 19-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին գլխավոր մասնաշենքի ընթերցասրահում: Հուշագիրը, որի ստորագրման նախաձեռնությունը Տեսչական մարմնինն էր, նախատեսում է փոխգործակցության լայն շրջանակ՝ գիտագործնական, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակման, մասնագիտական հանձնաժողովների ստեղծման, սարքավորումների, լաբորատոր միջոցների օգտագործման, ՀԱԱՀ-ի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական, գիտաարտադրական փարձուսուցումների անցկացման եւ այլ [...] Read More
Արցախյան վերջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած երեք ուսանողների հետ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանդիպումը ջերմ էր եւ սրտառուչ: Արսեն Մարգարյանի, Գագիկ Դավթյանի եւ Էմին Երիցյանի հետ պարոն Ուռուտյանը զրուցեց նախ պատերազմի եւ ապա խաղաղության մասին: Պատերազմական դրվագներին եւ համալսարանական կյանքին նրանց յուրաքանչյուր անդրադարձ բացահայտում էր իրենց վառ անհատականությունը որպես պրոֆեսիոնալ ու [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումներում, ինչպես միշտ, արտահայտվեցին մի շարք հետաքրքիր, արդիական, ուստիեւ՝ հնարավոր ֆինանսավորման արժանի գաղափարներ: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ողջույնի խոսքերը տրամադրող էին, իսկ յուրաքանչյուր ուսանողին հատկացված ժամանակը չչարաշահելու հրահանգը՝ հստակ: Հենց այս ոճով էլ շարունակվեց գիտաժողովը՝ ջերմ մթնոլորտում՝ պահպանելով կանոններն ու չափանիշները: Ֆակուլտետի տարբեր ամբիոնները ներկայացնող ուսանողները [...] Read More
Ճարտարագիտական բաժանմունքի ՈՒԳԸ նիստին եւս, ինչպես մյուս ֆակուլտետներում, հետաքրքիր, արդիական թեմաներ ներկայացվեցին. գյուղատնտեսական թափոնների վերամշակում, հողային պաշարների արդյունավետ օգտագործում: Շատ կարեւոր, կենսական, անգնահատելի արժեք ունի ռազմական նշանակության մեքենաների շահագործման անվտանգության բարձրացմանը նվիրված զեկուցումը: Գաղափարն այնքան լավն էր, որ նույնիսկ առաջարկություն եղավ փորձնական նմուշ ստեղծել՝ նյութագետների հետ միասին: Անչափ լավ տպավորություն թողեց հեռակա ուսուցման համակարգի չորրորդ [...] Read More
Ագրարային համալսարանում շարունակվում է դասախոսների վերապատրաստման գործընթացը: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ վերապատրաստվում են նաեւ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոսները: Ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը, ներկայացնելով դասընթացավարին՝ Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանին, հույս հայտնեց, որ բովանդակային քննարկումներ տեղի կունենան և չսխալվեց: Դասընթացավարը և մասնակից դասախոսները, լինելով ոլորտին քաջատեղյակ մասնագետներ, միմյանց լրացնելով՝ վեր հանեցին [...] Read More
Ավագ սերունդը հաստատապես կհիշի՝ վերնագիրը տող է խորհրդային երգից: Այո, մինչ տեսությամբ զորանում-իմաստնանում ենք, տարիքի հետ կորցնում ենք գործելու եռանդը: Stamina ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանը, որն իր գործի կայացած մասնագետ է, զգաց աշխատաշուկայում վաճառքի հմուտ-գիտակ, անգամ կարելի է ասել նաեւ՝ նորաոճ, մասնագետների պակասը եւ բացը լրացնելու կարեւոր գործին ձեռնամուխ եղավ: «Վաճառք հանուն աճի» ծրագրի նպատակն [...] Read More