Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցաբար, «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Նշված պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի ապրիլը: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով [...] Read More
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դասախոս, տ.գ.թ. Նարինե Հովհաննիսյանը Webinar.ru հարթակում ուղիղ տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի (Մոսկվա) Հատիկա-ալրային եւ հրուշակեղենային մթերքների ապրանքային մենեջմենթ եւ փորձաքննություն մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար: Դասախոսությունը նախաձեռնել էր վերոնշյալ բուհի արտաքին կապերի դեպարտամենտը եւ Առեւտրի էկոնոմիկայի եւ ապրանքագիտության ֆակուլտետի ղեկավար Ալեքսանդրա Ուտկինան: [...] Read More
Այսօր՝ հունիսի 1-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը մեկնարկեց հաճելի արարողությամբ: Դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, բացելով նիստը նկատեց, թե մայիսը իրադարձություններով եւ ուսանողների նվաճումներով հագեցած ամիս էր: Օրերս ապագա տնտեսագետները համալսարանական ինտելեկտուալ խաղերի հաղթող են ճանաչվել: Մարզական ասպարեզում եւս ակնհայտ են առավելությունները: Վերջերս կայացավ ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադան՝ «Ռուսաստան՝ սեր առանց սահմանների» [...] Read More
Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, որը սովոր է հյուրընկալել տարբեր պատվիրակությունների, այս անգամ հանդես եկավ որպես վերապատրաստման վայր տանտերերի՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսների համար: Անշուշտ, թեման՝ «Երկրատեղեկատվական համակարգերի օգտագործումը գյուղատնտեսությունում եւ հողային ռեսուրսների կառավարման գործում», հետաքրքրում էր ոչ միայն ֆակուլտետի աշխատակիցներին եւ ուսանողներին: Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Հողաշինարարության եւ հողային կադաստրի [...] Read More
Տրիսդորֆում Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) 2021-22 ուստարվա աշնանային կիսամյակում (01.10.2021թ) կմեկնարկի նոր անգլալեզու մագիստրոսական ծրագիր՝ Միջազգային տնտեսության կառավարում (MFM-M.Sc.)։ Ծրագրի առարկաները և ուսումնական պլանը գրեթե նույնն են, ինչ Գերմանալեզու գյուղատնտեսության կառավարման ծրագրինը (IMA- https://ima.hswt.de/en/studium-en)։ Ծրագրի ընդունելության պահանջները. - գյուղատնտեսության բնագավառում բակալավրի աստիճան, ՄՈԳ-ը առնվազն 72% - առնվազն B1 մակարդակի անգլերենի իմացություն (կընդունվեն լեզվի իմացության [...] Read More
Ձորաղբյուրը ծովից բարձր է 1540 մ, կլիման անբարենպաստ՝ չդադարող, ավերիչ ուժով օժտված քամիներով, հողը՝ հող չէ, այլ՝ կավահող: Մի խոսքով, գյուղոլորտին նվիրվել ծրագրող ողջամիտ, հաշվենկատ, շրջահայաց մարդը հեռու կմնար այս տարածքում որեւէ բան նախաձեռնելու մտքից: Բայց Կանաչ արահետ կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը իր մտահղացումից ետ կանգնելու սովորություն չունի, անգամ՝ երբ ամերիկյան գործընկերներն են հորդորում հրաժարվել [...] Read More
Մայիսի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը մեկնեցին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ՝ ծանոթանալու անտառային տնկիների ջերմատան շինարարության ընթացքին եւ այցելելու նորաբաց նորարարական հաբ։ Անտառային տնկիների ջերմատունը կառուցվում է Մայ Ֆորեսթ Արմենիա կազմակերպության հետ համատեղ։ Ծանոթանալով շինարարության ընթացքին, ռեկտորն ու պրոռեկտորն արձանագրեցին, որ ջերմատունը պատրաստ կլինի շահագործման արդեն մեկ ամսից, որից հետո [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մայիսի 27-ին մասնակցեց «Պարենային համակարգերի փոխակերպում ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո. հետեւանքները Եվրասիական տարածաշրջանի համար» թեմայով առցանց քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը (IFPRI), Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, Տաշքենտի Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Քննարկման հիմնական առարկան IFPRI-ի 2021թ.-ի Համաշխարհային պարենային քաղաքականության զեկույցն էր (Global Food Policy Report), [...] Read More
Մայիսի 26-ը միջոցառումներով գերհագեցած օր էր: Դրանցից մեկն էլ «TOPAS-ի լսարանում» Կայուն զարգացման «Ուրբան» հիմնադրամի կազմակերպած տեղեկատվական սեմինարն էր ՀԱԱՀ Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ագրոէկոլոգիայի, հողաբարելավման և հողաշինարարության բաժինների ուսանողների համար: Սեմինարը Environment and Health NGO-ի հետ համատեղ կազմակերպվել էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» նախագծի շրջանակում։ Նախագծի ներկայացուցիչները նախ ներկայացրեցին [...] Read More
Մայիսի 26-ը մեր բուհում հագեցած էր իրադարձություններով, եւ երիտասարդներից շատերը պարզապես չէին հասցնում ծաղկաքաղ անել: Բայց օրվա ողջ տրամաբանությունը կապվում էր աշխատաշուկայի հետ: Մարդկային ռեսուրսների եւ կազմակերպությունների զարգացման խորհրդատու, ապագայի հատկապես պահանջարկված մասնագիտությունները կանխորոշող փորձագետ Լիանա Խաչատրյանը ուսանողներին նախապատրաստեց աշխատանք որոնել-փնտրել-գտնելու բարդ ճանապարհը գրագետ եւ դյուրին կերպով հաղթահարելուն: Ողջ խոսքի ընթացքում ուրվագծվում էր տիկին Խաչատրյանի [...] Read More