ERASMUS+ ծրագրի շրջանակում «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» 2022 թ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը Վալենսիայի պոլիտեխնիկական (UPV) եւ Բրյուսելի Վռիջի (VUB) համալսարաններում վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ՀԱԱՀ-ից Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Նաիրա Ալոյանը, ասպիրանտ Արմինե Համբարձումյանը եւ Ճշգրիտ գյուղատնտեսության [...] Read More
Աշխատանքային փորձուսուցումը համակուրսեցիներիս հետ անցկացրել եմ Կադաստրի կոմիտեում, որի ընթացքում ստացել եմ տեսական եւ գործնական մեծ գիտելիքներ, մասնավորապես մասնակցել եմ գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչությունում իրականացվող աշխատանքներին: Գեոդեզիայի եւ քարտեզագրության ու երկրատարածական տվյալների բաժիններում մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել եմ նամակներին ու գրություններին պատասխանելու ընթացակարգը՝ որոշակի սահմանված նորմերով։ Ծանոթացել եմ հաշվառման իրականացման սկզբունքներին եւ ուսումնասիրել եմ այլ բովանդակության [...] Read More
Ռեկտորատի հերթական՝ այս տարվա վերջին նիստը կայացավ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր 2021-2022 ուստարում ամբիոններում ուսումնական ծանրաբեռնվածության կատարման ամփոփ արդյունքներին եւ ի հայտ եկած խնդիրներին․ զեկուցողը Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանն էր։ Քննարկման առարկա դարձավ, մասնավորապես, հրավիրյալ դասախոսների վարձատրման խնդիրը, եւ արձանագրվեց, որ նոր տարվանից, ելնելով [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենն այս տարի եւս փորձել է անել առավերագույնը՝ միջազգային հարթակներում ՀԱԱՀ-ն ներկայացնելու եւ մասնակցելու տեսանկյունից։ Միայն Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում 2022-ին ՄԿԴ-ն համագործակցել է եվրոպական 10-ից ավելի երկրի եւ 37 համալսարանի հետ։ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով 79 աշխատակից վերապատրաստվել կամ դասավանդել է ԵՄ տարբեր համալսարաններում։ Միայն այս տարի 13 աշխատակից հաճախել է Ռադբաուդի համալսարանի [...] Read More
Վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած երկշաբաթյա այցը արտակարգ արդյունավետ է եղել ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագործության գիտական կենտրոնի գիտաշխատող, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ․գ․թ․, դոցենտ Բելլա Գրիգորյանի համար։ GIZ-ի, Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ ՀԱԱՀ-ի կազմակերպած ճանաչողական այց-վերապատրաստումը հիմնականում եղել է Անտես խաղողագործական ընկերության տնկարանում։ Հայկական պատվիրակությունը, որի կազմում տիկին Գրիգորյանից բացի [...] Read More
Գինու տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները մեկ այլ՝ ընդգծված սեր ունեն իրենց ընտրած ոլորտի նկատմամբ: Ու այդ սերն էլ պատճառ է դառնում, որ դասախոսները միշտ նոր, հետաքրքիր մեթոդներ գտնեն նրանց հետ աշխատելիս: Անցյալ շաբաթ գինու մարկետինգ առարկայի ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը դասախոսի հետ միասին վերածել էին մի ամբողջ, հետաքրքիր-հիշվող ներկայացման: Այսօր էլ «գաստրոբակ» էին կազմակերպել գինու զբոսաշրջություն կամընտրային [...] Read More
Շոտլանդիայի Արեւմտյան եւ Սիլեսիայի համալսարաններից հետո Աթենքի գյուղատնտեսական համալսարանը միջազգային հարթակում դասավանդման երրորդ փորձառությունս էր, որն իրականացվեց դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում։ Այս հնարավորությունը նույնպես ընձեռվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում։ Այս հաստատության պատմությունը սկիզբ է առնում 1920-ին։ ԱյնՀունաստանի երրորդ հնագույն համալսարանն է, որի վեց դեպարտամենտում ուսամնառում են շուրջ 14.700 ուսանող: [...] Read More
Սովորաբար ուսանողի հետ ցանկացած զրույց սկսում ենք նույն հարցով. -Ինչո՞ւ-ինչպե՞ս ընտրեցիր Ագրարայինը: -Ութերորդ հայտով,- քիչ ամաչելով, քիչ էլ կատակով ասում է Զախար Հակոբի Խաչատրյանն ու անմիջապես հավելում,- բայց հիմա չեմ պատկերացնում, որ կարող էի այլ բուհ ու մասնագիտություն այսքան սիրել ու սովորել սիրով: Եւ շատ կուզեմ սովորածս կիրառելու հնարավորություն ունենալ: Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ [...] Read More
Գիտխորհրդի դեկտեմբերի 19-ի՝ տարվա ամփոփիչ նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց սպորտի բնագավառում բավականին տպավորիչ նվաճումների հասած ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների եւ ուսանողների պարգեւատրման արարողությամբ։ Օրակարգ ընդգրկված հիմնական հարցերից մեկը ՀԱԱՀ գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների եւ հետազոտական կենտրոնների 2022 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունների քննարկումն էր։ Գիտական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրականացված ծրագրերի ու աշխատանքների, [...] Read More
Մասնագիտությամբ ատամնաբույժ երեսունմեկամյա Գրիգոր Բարսամյանը մինչեւ վերջերս` RECONOMY ծրագրի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կազմակերպած «Իմ ագրոբիզնեսը» դասընթացին մասնակցելուց առաջ, ավելի շատ սիրողական մակարդակով էր զբաղվում խոզաբուծությամբ. ուներ ընդամենը 7 խոզ: Դասընթացն օգնեց Գրիգորին իր ներուժն արդյունավետորեն օգտագործել եւ ինքնադրսևորվել ավելի մեծ հեռանկարներ ապահովող ոլորտում՝ գյուղատնտեսության մեջ: Փոքր բիզնեսն [...] Read More