Ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացումը՝ ԿԳՄՍ եւ Էկոնոմիկայի փոխնախարարների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողների, դասախոսների մասնակցությամբ: Վարպետաց դպրոցն իրականություն է դարձել շնորհիվ կրթության եւ գյուղատնտեսության ոլորտների զարգացման նվիրյալ գործընկերների՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի եւ բոստոնաբնակ ամուսիններ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զառուկյանի աջակցության: Դպրոցը ՌԶԳ [...] Read More
Նոյեմբերի 5-ին լրացավ Հայաստանում ագրարային տնտեսության եւ ագրարային բարձրագույն կրթության կազմակերպման երախտավոր, գ.գ.դ., ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 70-ամյակը: Գիտնականի, մանկավարժի եւ Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի տարեգրության մեջ նկատելի հետք թողած արժանավոր քաղաքացու հոբելյանին եւ հիշատակին նվիրված միջոցառումը երախտագիտության բարձր զգացումով նշեցին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի իր գործընկերները՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մերի Գրիգորյանի, [...] Read More
Համաեվրոպական գործունեության շրջանակում Մշակութային երթուղիների եվրոպական ինստիտուտը և Եվրախորհրդի ծրագրի մշակութային երթուղիների տեխնիկական գործակալությունը հայտարարում է պրակտիկանտների ընդունելություն։ 2022թ․-ի հայտադիմումներն արդեն ընդունվում են։ Պրակտիկան հնարավորություն է տալիս բացահայտելու և մանրամասն հետազոտելու եվրախորհրդի մշակութային երթուղիները, ավելի լավ հասկանալու սերտիֆիկացման գործընթացը, կառուցվածքը, առաքելությունները և ավելի լայն պատկերացում կազմելու եվրոպական մշակութային ժառանգության պաշտպանության աշխատանքների և բազմազանության խթանման մասին։ [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Շչեցինի համալսարանում (https://dsm.usz.edu.pl/en/home-page/) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի [...] Read More
Նոյեմբերի 5-ին մեր բուհում մեկնարկեց «Գլոբալ վերափոխումների խնդիրները երկրների, տարածաշրջանների եւ գյուղական վայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով: Հյուրընկալել էինք ՌԴ եւ Վրաստանի մեր գործընկերներին: Արդեն երրորդ անգամ Ագրարայինը այս հեղինակավոր, պատկառելի նախաձեռնության հանդիպման վայրն է դառնում: Պատկառելի, որովհետեւ ներկայացված են խոշոր գիտակրթական կենտրոններ՝ ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական, Հարավային դաշնային, Հյուսիս-Օսեթական պետական, Ռուսաստանի [...] Read More
2021 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար համայնքում, իսկ հոկտեմբերի 30-ին՝ նույն տարածաշրջանի Չորաթան համայնքում կազմակերպվել անցկացվել են աշխատաժողովներ համապատասխանաբար «Կաթիլային ոռոգման փորձացուցադրական տեղամասերի ստեղծում» եւ «Ինտեգրացված պայքար խաղողի վազի վնասակար օրգանիզմների (ՎԴԻՊ) դեմ» թեմաներով: Աշխատաժողովներն անցկացրել են ՄԱԿ-ի ՊԳԿ ոռոգման գծով փորձագետ, ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների կառավարման, հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի [...] Read More
Սրտատրոփ էինք սպասում այս օրվան: Ուսանողները՝ հատկապես: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, հանդիսավորությամբ բացվեց հացի, հրուշակեղենի, շոկոլադագործության լաբորատորիան, որը հիմնվեց Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի «Գիտելիքների եւ հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում: Այսուհետ երիտասարդների վառ երեւակայության, ամենաանկանխատեսելի արդյունքների, ավանդականն ու նորագույնը իրար շաղկապելու տիրույթ է սա լինելու: Անուշ տիրույթ… Շատ շուտով կմեկնարկի 14 բաղադրիչով՝ մոդուլով, հավաստագրված, մասնագիտական դասընթացը: Կկազմակերպվեն [...] Read More
«Դիջիթեք-2021» ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 30-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես է եկել «Ագրոտեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով զեկուցմամբ: Ունկնդիրները մեծ հետաքրքրությամբ են հետեւել պարոն Ուռուտյանի ներկայացմանը եւ իրենց համար պարզել, թե գյուղատնտեսության, որպես «ավանդական» ոլորտի, զարգացումն այսօր ինչպիսի մեծ կախում ունի թվային տեխնոլոգիաներից եւ թե ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը կրթություն ստանալու ինչ հնարավորություններ ունի այսօր Ագրարային [...] Read More
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտները հոկտեմբերի 19-ին եղան Մասիսի տարածաշրջանի Սայաթ-Նովա համայնքում գտնվող՝ տարածաշրջանում ամենամեծ «Մաքս ֆիշ» ձկնաբուծարանում, հոկտեմբերի 23-ին այցելեցին Արմենիա Վայն գինեգործարան, իսկ 26-ին՝ Կոտայքի մարզի Ջրաշենի կաթնային ֆերմա: Այցելությունների նպատակն էր ծանոթանալ ընկերությունների գործունեությանը եւ տվյալներ հավաքել «Ագրարային էկոնոմիկա» առարկայի շրջանակում հաշվարկներ ու վերլուծություններ կատարելու նպատակով: Ձկնաբուծարանի աշխատակիցներն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցին [...] Read More
Հոկտեմբերի 28-ին համալսարանի գործընկերների ցանկը հարստացավ ագրոբիզնեսի ոլորտի յուրօրինակ ընկերություններից մեկով. ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Աբռոմիթ ընկերության փոխտնօրեն Կարինե Նահապետյանի հետ: Հուշագրով նախատեսվում են համատեղ աշխատանքի մի քանի ուղղություններ, ներառյալ գիտահետազոտական ծրագրերի ու միջոցառումների իրականացումը, ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցման կազմակերպումը ընկերությունում: Գործընկերային հարաբերությունների եւ մտադրությունների՝ հուշագրերի կամ պայմանագրերի տեսքով վավերացմանը, ինչպես սովորաբար լինում է, [...] Read More