Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտից, անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց «հետքովիդյան» իր երրորդ ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Այս անգամ մեր հյուրերն էին Արեւմտյան Ատիկայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները՝ մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսը, արդյունաբերական դիզայն եւ արտադրության ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսորներ Միխայիլ Պապոցիդակիսը եւ Դրասոս Քրիստոսը, որոնք համալսարան էին ժամանել վերապատրաստման նպատակով։ Այցի [...] Read More
Պ.Ա. Ստոլիպինի անվան Օմսկի պետական ագրարային համալսարանը ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Աշխարհի՝ ուսանողների տեսլականը» միջմշակութային առցանց համաժողովի երկրորդ հանդիպմանը: Համաժողովի նպատակն է ստեղծել միջմշակութային փոխանակման թվային տարածք, ընդլայնել ուսանողական ակտիվ կյանքի ոլորտը եւ մշակել համատեղ միջազգային նախագծեր: Այս տարվա համաժողովի 3 թեմաներն են․ «21-րդ դարի արժեքները», «Երիտասարդների կյանքը թվայնացված աշխարհում», «Երիտասարդություն։ Մշակույթ։ Գիտություն։ Սպորտ»։ «21-րդ [...] Read More
Անտոն Քոչինյանի անվան քոլեջի խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների խոսքերը դարձրինք վերտառություն, քանզի ճիշտ կետին էին դիպել: Անսխալ: Անվրեպ: Դուալ կրթությունը հենց սա էլ կարեւորում, ծրագրում, ենթադրում է՝ լսարանային ժամերին ստացած տեսական հարցերը ամրակայել փորձառությամբ, աշխատանքով: Երիտասարդները այսօր, իրենց դասախոսի՝ գ.գ.թ. Բելլա Գրիգորյանի եւ գ.գ.թ., դոցենտ Արտեմ Օհանյանի առաջնորդությամբ հերթական անգամ Ոսկեհատի [...] Read More
Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի ռեկտոր Վախթանգ (Վատո) Լեջավայի եւ Վրաստանի ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Քեթեւան Գաչեչիլաձեի հրավերով, ռեկտոր Վարդան Ուռուտյանը երկօրյա աշխատանքային այցով եղավ բարեկամ երկրում։ Նոյեմբերի 19-ին այցելեց Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան եւ Վրաստանի նորարարության եւ տեխնոլոգիայի գործակալություն։ Ռեկտոր Ուռուտյանը ջերմ ու բարեկամական հանդիպում ունեցավ ռեկտոր Լեջավայի հետ, շրջեց գործընկեր համալսարանում, ծանոթացավ եղած [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը այս օրերին ծննդյան 60-ամյակի առիթով ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ է ընդունում ոչ միայն համալսարանի, այլեւ նախկին գյուղատնտեսության՝ այժմ էկոնոմիկայի նախարարության գործընկերներից, երկրի գիտակրթական եւ գյուղատնտեսական ամբողջ հանրությունից։ Ով աշխատել է Հրաչյա Ծպնեցյանի հետ կամ նրա ղեկավարության ներքո կամ եղել նրա ղեկավարը՝ կվկայի, որ պարոն Ծպնեցյանը [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի երկրորդ կիսամյակում ուսումը Լեհաստանի Յագելոնյան համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF [...] Read More
Շաբաթներ առաջ մենք առիթ ունեցել ենք պատմելու (ընդ սմին՝ մեծ հիացմունքով) տեխնոլոգիական մասնագիտական կրթական ծրագրերի ստեղծման առաջին փուլի մասին: Նոյեմբերի 19-ին մեր մասնագետները դարձյալ ի մի էին եկել հաջորդ փուլը ամփոփելու վճռականությամբ: Ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ. Սմբատ Դավեյանը նկատեց, որ գործընկերները մեծ ծավալի աշխատանք են կատարել, արդեն ուրվագծված են երեք մասնագիտական ծրագրի վերջնարդյունքները: Դրանք [...] Read More
Ուսանողության միջազգային օրը ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի մի քանի ուսանողների համար լրացուցիչ գիտելիք կուտակելու եւ մասնագիտական օգտակար շփումներ ծավալելու լավ առիթ էր․ապագա տնտեսագետները հյուրընկալվել էին Հայաստանի բանկերի միությունում։ Նրանց անձամբ ընդունել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, որը, առանձնակի կարեւոր համարելով երիտասարդության ներուժը տնտեսության եւ մասնավորապես՝ բանկային համակարգի զարգացման գործում, շնորհավորել է [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց նոյեմբերի 17-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կայացած երկրատեղեկատվական (աշխարհատեղեկատվական) համակարգերի միջազգային օրվան նվիրված «GIS-ը` ի նպաստ Հայաստանի զարգացման» խորագրով քննարկմանը: Միջոցառման համակազմակերպիչներն էին «Գեովայբ» ընկերությունը, ՀԲԸՄ-ն եւ Ագրարային համալսարանը: Միջոցառմանը ներկա էին բուհերի (Ագրարային, Երեւանի պետական, Ամերիկյան համալսարաններ), պետական գերատեսչությունների (Կադաստրի կոմիտե, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարություններ, Գիտությունների ազգային ակադեմիա, «Հայանտառ» ՊՈԱԿ), [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ Գյուղատնտեսական ճարտարագիտություն Կենսատեխնոլոգիա Շրջակա միջավայրի պահպանություն Քիմիա Մաթեմատիկա Տնտեսագիտություն Հաշվապահական հաշվառում և հարկում Ֆինանսներ, բանկային գործ, [...] Read More