Դեկտեմբերի 13-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի կոնֆերանս դահլիճը միավորել էր ՀՀ Լոռու մարզի ֆերմերներին, շահագրգիռ կազմակերպություններին, մասնաճյուղի դասախոսական կազմին եւ ուսանողներին՝ ներկա գտնվելու մասնաճյուղի, ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի եւ ՀՀ Լոռու մարզպետարանի եւ ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի կողմից իրականացվող համատեղ սեմինար-խորհրդատվությանը եւ թեմատիկ ցուցադրությանը: Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ [...] Read More
ՀԱԱՀ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջը Շիրակի մարզի եւս 3 միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած վերջին համաժողովին, որն ամփոփել է «Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն՝ Շիրակի մարզում» («Անցում՝ կրթությունից աշխատաշուկա») երկամյա ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացրել է «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ: ՄԿՈՒ հաստատությունների եւ մասնավոր հատվածի միջեւ [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես հրավիրյալ բանախոս մասնակցել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծի կազմակերպած «Իմ գյուղատնտեսական կոոպերտիվը» դասընթացին: Դեկտեմբերի 13-18-ը կայացած դասընթացի մասնակիցները, որ հիմնականում նորաստեղծ «Ձորի հասկ» կոոպերատիվի անդամներն էին, հիմնավոր եւ շատ կարեւոր գիտելիքներ ստացան պարոն Ուռուտյանից՝ գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման եւ կառավարման սկզբունքների ու նրբությունների վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ գյուղկոոպերատիվների եւ [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 13-19-ը: Մեր պատվիրակության կազմում էին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Մանյա Կարապետյանը, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը, բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները: Այցի [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ փոխդեկան Սասուն Մամաջանյանի նախաձեռնություն-ջանքերով ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Նալբանդյանի փորձակայանում դեկտեմբերի 16-ին «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա»-3-րդ, «Բույսերի պաշտպանություն»-3-րդ եւ 4-րդ եւ «Ագրեէկոլոգիա» մասնագիտության 5-րդ կուրսերի ուսանողները մասնակցեցին ծառատունկի։ Ուսանողներին ուղեկցել եւ մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել են Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոսներ Էթերի Ստեփանյանը եւ Բելլա Գրիգորյանը։ Ինչպես մեր զրույցի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը փնտրում է մրցունակ թեկնածուների՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA)» գյուղատնտեսության բաղադրիչի համադրողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մանրամասները՝ այստեղ: Read More
Հայաստանը ագրոկենսաբազմազանության ծագման համաշխարհային նշանակության կենտրոններից է՝ բազմաթիվ տեղածին օրգանիզմներով եւ աշխարհում հայտնի բույսերի վայրի ազգակիցներով ու մշակովի բույսերով։ Դրանց հայտնաբերումը, գույքագրումը, պահպանումը եւ ուսումնասիրությունը շատ կարեւոր է դրանց հատկանիշների պարզաբանման ու գենետիկակական կիրառելիության առումով: Դեկտեմբերի 16-ին ՀԱԱՀ-ում տեղի ունեցավ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորություն» ծրագրի բացումը՝ հիբրիդային եղանակով: Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանն Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում դասավանդման նպատակով դեկտեմբերի 13-ից 17-ը եղել է Արեւմտյան Ատիկայի համալսարանում: Մեր գործընկերոջ խոսքով աշխատանքային շաբաթը հագեցած ու օգտակար է եղել. առաջին օրը Հայաստանի, Ալբանիայի, Կոնգոյի, Տանզանիայի եւ Քենայի մասնակիցների համար հանդիպում է կազմակերպվել հյուրընկալող բուհի միջազգային կրեդիտային [...] Read More
Գիտխորհրդի դեկտեմբերի 17-ի հերթական նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, նախ քննարկեց կարճաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու խնդիրները: Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Հակիրճ, բայց տարողունակ զեկուցմամբ տիկին Վարդանյանը մասնավորապես անդրադարձավ Բալահովիտի ՈՒՓՏ նորաբաց Կաթնամթերքի վարպետաց դպրոցում իրականացված արդեն երկու խմբերի վերապատրաստումների արդյունավետությանը եւ դրական [...] Read More
Հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուտետի մի խումբ ուսանողների համար վարպետաց դաս անցկացրեց ՀԱԱՀ շրջանավարտ, Բեյք մարկետ ՍՊԸ տեխնոլոգ Գրիգոր Հովհաննիսյանը: Հետաքրքիր, հագեցած դաս էր, որը մեկ անգամ եւս հաստատեց տեսության եւ գործնական փորձի ներդաշնակ համատեղման անփոխարինելի նշանակությունը: Դասի ավարտին անգամ կողքից դիտողը կարող էր վստահաբար հայտարարել, որ նոր, թարմ գիտելիքներ է ստացել, անսպասելի [...] Read More