Այս տարվա փետրվար ամսին, անձամբ փորձարկելով Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների ստեղծած ջրման խելացի համակարգը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երիտասարդներին քաջալերեց, հորդորեց կանգ չառնել եւ գործակցաբար իրականացնել նոր, համարձակ գաղափարներ: Եվ ահա, դեկտեմբերի 23-ին կայացավ պրպտող, տեխնոլոգիական լուծումների «հետեւից ընկած» տղաների հերթական մեծ գաղափարի փոքրամասշտաբ մարմնավորման՝ «Ավտոմատացված քաղաքի» շնորհանդեսը ֆակուլտետի դասախոսների [...] Read More
Մեր բուհի ընթերցասրահների գրապաշարը համալրել է newmag հրատարակչական տան լույս ընծայած՝ ամերիկացի ականավոր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ եւ ազատություն» անչափ հետաքրքիր մենագրությունը: Հեղինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր է, եղել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապես Մարգարետ Թետչերի խորհրդականը: Մեր երկրի անկախացման հենց սկզբից Ֆրիդմենի տեսության շատ հիմնարար սկզբունքներ էական՝ անկյունաքարի դեր են կատարել [...] Read More
Դեկտեմբերի 24-25-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում կայացավ ԱգրիԹոնի (AgriThone)՝ գյուղատնտեսական նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների ինկուբացիայի առաջին մրցութային փուլը (pitching), որի ժամանակ նախապես ընտրված 43-ից հաղթեցին լավագույն 15 թիմերը: Մասնագիտական ժյուրիի կազմում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Աչքի ընկած 15 թիմերի թվում են Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, ՀԱԱՀ Գիտական ծրագրերի համակարգման բաժնի վարիչի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմինե [...] Read More
Ռեկտորատի դեկտեմբերի 23-ի նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ ՀԱԱՀ բոլոր ստորաբաժանումների ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների կատարման նախապատրաստական աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ հարցերը: Զեկուցումներով հանդես եկան ստորաբաժանումների ղեկավարները: Հեռակա ուսուցման դեպարտամենտի թվերն ու տոկոսները, որպես այդպիսին, վկայում են կարգապահության, ընդհանուր առմամբ, բարելավված վիճակի մասին: Նույն թվերը եւ [...] Read More
Եվրոպական Միությունից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում, ՀԱԱՀ-ը, Կանաչ արահետ ՀԿ-ն եւ CENN-ը լույս են ընծայել հինգ արդիական ձեռնարկներ, որոնք նախատեսված են Կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդելու համար: «Կլիմայակայուն խելամիտ գյուղատնտեսություն», «Գյուղատնտեսական թափոնների կայուն կառավարում», «Շրջանաձև տնտեսություն», «Ներառական գյուղական հասարակություն», «Բնական ռեսուրսների կայուն կառավարում» վերտառություններով ձեռնարկների հեղինակները [...] Read More
Դեկտեմբերի 23-ին Որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքային թիմը հանդիպեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտորների, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրենի եւ ագրոնոմիական ու անասնանաբուժական կրթական ծրագրերի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակը բուհի հավատարմագրումից հետո կրթության կազմակերպման եւ որակի ապահովման գործընթացի, թերությունների վերացման ծրագրի համաձայն իրականացված փոփոխությունների, ռեսուրսների ապահովման, լաբորատոր միջավայրի ստեղծման եւ բարելավման ուղղությամբ կատարված քայլերի մշտադիտարկման [...] Read More
Ագրոբիզնեսի դեպարտամենտում հինգ օր շարունակ ներկայացվեցին եւ մասնագիտական քննարկում անցան ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում ստեղծված 7 ուսումնական ձեռնարկները: «Պտղաբուծություն», «Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում», «Տնկարանների հիմնում եւ կառավարում», «Կայուն գյուղատնտեսության ներածություն», «Ընկուզավորների այգու հիմնում եւ կառավարում», «Պտղատու ծառատեսակների վնասակար էնտոմոֆաունա եւ պայքար» եւ «Պտղատու ծառատեսակների հիվանդություններ եւ պայքար» ձեռնարկները կազմել են Ագրոնոմիական ֆակուլտետի հեղինակավոր [...] Read More
ԱԷԿ-ՍԷԿ եւ Ագրոբիզնես մասնագիտությունների երկրորդ կուրսերի ուսանողների համար վիճակագրության ամփոփիչ դասը, կարծում ենք, անմոռանալի կլինի: Դասախոսը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գոհար Վարդանյանը բաց դասի էր հրավիրել ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանին (սիրով ընդգծենք, որ նրա հայրը՝ դոցենտ Խաչիկ Ավագյանը մեր բուհի երախտավորներից է): Բանախոսը նախ ընդհանուր գծերով ներկայացրեց կոմիտեի կառուցվածքն ու գործունեության [...] Read More
Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության կարճաժամկետ առաջին դասընթացի ավարտին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի համակարգող Լիլիթ Բեգլարյանը ավարտական հավաստագրեր հանձնեցին դասընթացի մասնակիցներին: Դասընթացը մշակվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց Հացի եւ հրուշակագործության նորաբաց լաբորատորիայում մասնագիտական նորագույն գիտելիքներ ստացած առաջին խմբին եւ շնորհակալություն հայտնեց ՌԶԳ-ին, որի [...] Read More
Հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում դեկտեմբերի 21-ին հետաքրքիր դաս անցկացրեցին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի սանիտարական փորձաքննություն մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ։ «Մեր ֆակուլտետի սանիտարական փորձաքննություն մասնագիտության ուսանողներին անհրաժեշտ են նաեւ սննդի ոլորտում հետազոտական եւ գործնական անալիզներ կատարելու հմտություններ։ Շնորհակալ եմ լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանին՝ մեծ պատրաստակամությամբ դասն անցկացնելու եւ շարունակական համագործակցության առաջարկը պատրաստակամորեն ընդունելու համար։ Տիկին [...] Read More