Author: Elya Nazaryan

ՀԱԱՀ գիտնականներն ու ագրոթեք ստարտափ մրցույթի հաղթողները լուծումներ են առաջարկում ֆերմերներին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը մարտի 2-ին ողջույնի եւ բացման խոսքով հանդես եկան «Գյուղատնտեսական նորարարական լուծումներ» խորագրով բիզնեսը բիզնեսին ձեւաչափով աշխատաժողովին, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ «Զարթոնք» հանգստյան տան Ուսուցման եւ վերապատրաստման նորարարական «Ագրոճամբար» կենտրոնում: Աշխատաժողովի  նպատակն էր միջին եւ խոշոր այգետերերին, ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին ներկայացնել Հայաստանում [...] Read More

Բակալավրիատի եւ քոլեջի ուսանողները մասնակցում են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացին

Մարտի 1-ին ՀԱԱՀ ընթերցասրահում մեկնարկեց «Ներգրավված քաղաքացի» համալսարանական (պիլոտային) դասընթացը, որի բացմանը մասնակցում էին ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Քաղաքացիական կրթության ծրագրի ղեկավար Նարեկ Քրուզյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանը: «Ներգրավված քաղաքացի» դասընթացը վարում են նույն ամբիոնի դասախոսներ Հասմիկ Սիմոնյանը, Արուսյակ Ղարիբյանը եւ ՈԳԱ կենտրոնի մասնագետ Արմինե Զաքարյանը։ [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վալադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում 1 շաբաթ դասավանդման կամ համատեղ դասավանդման եւ վերապատրաստման համար։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության իրենց առաջարկը: Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղմամբ [...] Read More

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակության հերթական այցը

Փետրվարի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությանը՝ նորընտիր ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ։ Սա բարեկամ համալսարանների ռեկտորների երկրորդ հանդիպումն էր, առաջինը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին, Ագրարայինում: Հերթական այցը միտված էր համալսարանների համագործակցության լավագույն ավանդույթների շարունակականության ապահովման եւ հետագա խորացմանն առնչվող պայմանավորվածություններն ավելի առարկայական դարձնելուն: Ռեկտոր Ուռուտյանը գործընկերներին սիրով ծանոթացրեց Ագրարայինի նոր ենթակառույցներին: [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Վալենսիայում

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության եւ շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տեւողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։  Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 տեղ)։ [...] Read More

Դասախոսների հարցումները, ավարտական կուրսում ուսման վարձի չափը՝ ռեկտորատի նիստում

Փետրվարի 24-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Նիստը սկսելուց առաջ ռեկտորը շնորհավորեց ներկաներին՝ նախօրյակին համալսարանում Գարեջրի եւ թորման լաբորատորիայի բացման առթիվ: «Սա բուհ-մասնավոր հատված համագործակցության եւ մրցունակ կրթական միջավայրի ստեղծման լավագույն օրինակ է, ընդ որում մեզ աջակցած ԱԿԲԱ Ֆեդերացիան եւ Երեւանի գարեջուր ՓԲԸ-ն համատեղ նոր նախագծեր իրականացնելու ցանկություն են հայտնել», - ասաց [...] Read More

Մասնակցության հնարավորություն Ռադբաուդի համալսարանի կողմից կազմակերպվող ամառային դպրոցին

Այս տարի եւս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ անգլերենին գերազանց տիրապետող դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարեւոր է, քանի որ մասնակիցները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ եւ հանձնարարականներ։ Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի [...] Read More

Սերմերի եւ տնկանյութի հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մեկնարկը տրված է

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման» նախագծի շնորհանդեսը՝ ոլորտի շահակիցների բավականին ներկայացուցչական կազմի ներկայությամբ: Նախագիծը ԵՄ ֆինանսավորմամբ եւ Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացնում է Ագրարային համալսարանը: Նախագծի ընդհանուր նպատակը հանգում է Հայաստանում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման արդյունավետ համակարգի բացակայության պայմաններում բարձրորակ սերմերի եւ տնկանյութի հասանելիության ապահովմանը եւ այս ուղղությամբ [...] Read More

Գրքի ու Մայրենի լեզվի օրերը տոնեցինք համատեղ

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը եւ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ը Ագրարային համալսարանի գիտական գրադարանում նշվեց համատեղ: Ինչպես միշտ, գրադարանը կազմակերպել էր առինքնող, տոնի յուրահատուկ զգացողությամբ, անպայման նաեւ խորհուրդ ու ուղերձ պարունակող միջոցառում, որը կայացավ  2-րդ մասնաշենքի գեղեցիկ ընթերցասրահում: Երկու տոների խորհուրդը ներկաներին յուրովի մատուցեցին գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Հրաչյա [...] Read More

Դասընթաց բնապահպանական եւ շրջանաձեւ տնտեսության թեմաներով

ՀԱԱՀ-ի հարգելի ուսանողներ։ «Համայնքների հարակայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն (ISSD) կազմակերպում է շրջակա միջավայրի պաշտպանության, շրջանաձեւ տնտեսության կարեւորության, էկոլոգիական ոտնահետքի, ինչպես նաեւ կոմպոստացման թեմաներով ընդհանուր բնապահպանական դասընթաց։ Այն հնարավորություն կտա ծանոթանալու բնապահպանական ընթացիկ խնդիրներին եւ դրանց լուծման որոշ ուղիներին։ Դուք նաեւ կկարողանաք թեմաների վերաբերյալ գաղափարներ ու կարծիքներ փոխանակել: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժ․ 13:00-ին։ [...] Read More