Ճանաչողական այցով մարտի 22-ին Ագրարային համալսարանում էին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղակալ Արթուր Մովսիսյանը եւ քարտուղար Լեւոն Ֆարմանյանը։ Ընդունելով հյուրերին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը նախ ծանոթացրեցին վերջին երեք տարիների ընթացքում համալսարանում շարք մտած, նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին եւ նորարարական այլ ենթակառույցներին։ Դրանք լիարժեք կերպով ծառայում են ոչ [...] Read More
Վահագ Եղիազարյանն է, անասնաբուծական-անասնաբուժական ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը: Իր ոլորտի ճշմարիտ նվիրյալ: Տեսական հարուստ գիտելիքներին տարիների հետ փորձառություն հավելած մարդ: Նա իր մասնագիտության պատվախնդիր տերն է ու անմնացորդ նվիրումով ծառան: Վահագը աշխատում է Շիրակի մարզի անասնաբուժական ծառայությունում, եւ դասավանդում է գյուղատնտեսական քոլեջում: Նաեւ քոլեջի շնորհիվ է, որ արթուն է կապը հարազատ բուհի, գործընկեր դարձած դասախոսների [...] Read More
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNICE) ներկայացուցչական պատվիրակության՝ մարտի 14-ից 22-ը Հայաստան կատարած այցի շրջանակում, ՀԱԱՀ բնապահպանական ծրագրերի գծով խորհրդական Էմիլ Գեւորգյանի հրավերով, Ագրարային համալսարանում եղան այդ կազմակերպության հողերի պահպանության եւ հողաբարելավման գծով խորհրդական Զդրունի Պանդին եւ բնապահպանական աշխատանքների պատասխանատու Անգելա Սոկիրկան։ UNICE-ի պատվիրակության առաքելությունը բնապահպանական գործունեության արդյունավետության դիտազննումը եւ ՄԱԿ-ի անդամ երկրներում բնապահպանական եւ հարակից [...] Read More
Դեռ անցյալ տարի մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք հանգամանորեն ներկայացնելու Ֆրանսիայից բերված բլանշ տեսակի ոչխարների կենսաբանական-արդյունաբերական տվյալները: Սա՝ աշխարհում ամենաբարձր մսատու հինգ ցեղատեսակից մեկն է, ընտրասերման արդյունք: Խոշոր, երկարոտն, քիչ բրդատու, նվազ կաթնատու (հազիվ բավարարում է գառներին կերակրելու համար), դժվարանցանելի արոտներում հրաշալի կոմնորոշվող այս ցեղատեսակը արդեն լիովին հարմարվել է մեր երկրի բնակլիմայական պայմաններին: Ոչխարաբուծության փորձագետ, [...] Read More
Մարտի 21-ին՝ Անտառի միջազգային օրը ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հավաքվել էր, կարելի է ասել, Հայաստանի անտառային ոլորտի ընտրախավը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ։ Շահակիցների բավականին ներկայացուցչական համայնքի պատվիրակների նպատակը միայն տոնը նշելը չէր։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ միջոցառումը անտառի՝ որպես ամենամեծ կենսաբազմազանությունն ունեցող էկոհամակարգի խնդիրների մասին [...] Read More
Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաները արդեն չորրորդ օրն է «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում մասնակցում են՝ «Փափուկ հմտություններ, անձնային աճ, կարիերայի պլանավորում եւ կառավարում» դասընթացին: Այս կարեւոր նախաձեռնությունն իրականացնում են ՀԱԱՀ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը եւ Civitta Հայաստանը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Դասընթացը վարում է ոլորտի ակնառու մասնագետներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը: -Շատ կարեւոր [...] Read More
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Մարտի 12-13-ը կայացած դասընթացը վերաբերում էր ագրարային ճարտարագիտությանը: Դասընթացավարներն էին գյուղատնտեսության մեքենայացման ոլորտի գիտնականներ, ՀԱԱՀ Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արամայիս Եսոյանը եւ ՀԱԱՀ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., [...] Read More
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 18-ին ստորագրել են դրամաշնորհի հատկացման պայմանագիր։ Կողմերը համագործակցությունը հաստատում են հիմնադրամի գիտության զարգացմանը միտված ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների եւ հայաստանյան հետազոտողների միջեւ կապերի հաստատմանը՝ հնարավորություն տալով նրանց ձեւավորելու նոր [...] Read More
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման պիլոտային Reconomy նախագծի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մարտի 9-14-ը ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար իրականացրեց «Տեղեկատվական գրագիտության բարելավում» թեմայով կարճաժամկետ դասընթաց: Դասընթացը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին իրենց ամենօրյա աշխատանքում տեղեկատվական անվտանգություն ապահովելով, ՏՏ նոր գործիքների կիրառմամբ (Moodle, Quizizz, PowerPoint, [...] Read More
Ագրարայինը կրթություն-գիտություն-արտադրող ամուր-անքակտելի կապի ջատագովն ու երեշխավորն է եղել միշտ: Եւ այս առաքելությունն են իրականացնում բոլոր ստորաբաժանումներում, բոլոր՝ մեծ ու փոքր օղակներում: Այսօր, մարտի 17-ին օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա էին այցելել Վանաձորի մասնաճյուղի, Շիրակի եւ Նոյեմբերյանի գյուղատնտեսական քոլեջների աշխատակցուհիները: Համալսարանի աջակցությամբ հիշյալ հաստատություններում հիմնվել են հողի անալիզի լաբորատորիաներ, որոնք ծառայություններ կմատուցեն տեղում՝ տնտեսավարողներին: ՀԱԱՀ օրգանական գյուղատնտեսության [...] Read More