Վերջերս տեղի ունեցած «Արեւորդի» 11-րդ միջազգային փառատոնի «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը շահած՝ գերմանա-դանիական «Սառույցների միջով» (Into the Ice) ֆիլմը ուսանողները դիտեցին Ագրիթեքի սրահում՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սմբատ Դավեյանի եւ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի հետ։ Ֆիլմի ռեժիսորը դանիացի Լարս Հենրիկ Օսթենֆելդն է։ Փառատոնի միջազգային [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի նոյեմբերի 16-ի հերթական նիստը մեկնարկեց ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներին պարգեւատրելով, մասնավորապես՝ Ուսանողական 22-րդ գիտաժողովին ակտիվ մասնակցության եւ իրենց գիտական զեկուցումներով աչքի ընկնելու համար։ Մրցանակները եւ հուշանվերները հանձնեց ֆակուլտետի դեկան, գ․գ․թ․ թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, որը վարում էր նիստը։ Պարոն Տեր-Գրիգորյանն ըստ արժանվույն գնահատեց հետազոտող ուսանողների կատարած աշխատանքը, իրեն բնորոշ ոճով՝ [...] Read More
Նախորդ շաբաթ Շիրակի մարզի Ազատան գյուղում հիմնված «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնում տեղի ունեցավ ոչխարների լապարասկոպիկ մեթոդով արհեստական սերմնավորման ուսումնացուցադրական դասընթացը։ Կենտրոնը բացվել է այս տարվա մարտին՝ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի (EU GAIA) շրջանակում։ Նույն ծրագրի շրջանակում էլ կազմակերպվել էր դասընթացը՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները․ Հայաստանում ոչխարների բեղմնավորումը տարիներ շարունակ իրականացվում է [...] Read More
Ռեկտորատի նոյեմբերի 17-ի հերթական նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, նախ քննարկեց հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության արդյունքների եւ առաջին կուրսերի պարապմունքները կազմակերպելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների մասին հարցը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը բավականին գոհացուցիչ պատկեր ներկայացրեց։ Այս տարի հեռակա համակարգի 339 դիմորդներից ընդունվել է 207-ը, որ 5-րդ լավագույն ցուցանիշն է հայաստանյան [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է 4 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2023 թ․ գարնանային կիսամյակում (ապրիլ-հուլիս) Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ եւ երրորդ կուրսի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, քոլեջի ու վարժարանի սաներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ եւ հղում ամենաջերմ մաղթանքներս այս գեղեցիկ, իմաստալից տոնի առթիվ։ Տոնը լայնորեն նշվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում։ Այն ուսանող երիտասարդության համար սերնդակիցների ու հավասարակիցների, նաեւ ավագ սերնդի հետ համերաշխության, կրթության իրավունքի, անձի ազատ կամարտահայտության [...] Read More
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Քեն Կակոսյան ընտանիք կրթաթոշակային հիմնադրամի շնորհանդեսը։ Քեն եւ Իրինա Կակոսյանները Սփյուռքում (Նյու Յորքում) գործող հայտնի բժիշկներ են։ Հիմնադրամը տարեկան 100․000 ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանի մարզերից եւ Արցախից եկած առաջադեմ եւ պատվախնդիր այն ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, որոնք սովորում են երեք բուհերում՝ Հայաստանի ամերիկյան, Երեւանի պետական եւ Հայաստանի [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռեկտոր Վարդան Ոռուտյանն ընդունեց Ռումինիայի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարության պետական քարտուղար Դրագոշ Կոստին Տելեհուզին եւ նախարարության խորհրդականներ Դիանա Պավելեսկուին ու Ժորժետա Մուշատին՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ։ Հանդիմպմանը մասնակցում էր ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ Ռումինական պատվիրակության այցի հիմնական նպատակը գինեգործության զարգացման հաջողված փորձի ուսումնասիրությունն էր։ [...] Read More
Տասնյակ դպրոցների Արմաթ ինժեներական լաբորատորիաների հարյուրավոր աշակերտներ ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության ստարտափ գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլին (որը կայացավ ՀԱԱՀ-ում նոյեմբերի 4-5-ին) հաջորդող շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնակիցների գաղափարներին ու ստեղծած մանրակերտներին։ Հիշեցնենք, որ ինկուբացիոն եռամսյա փուլին հաջորդած եզրափակիչին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի 6 թիմ, 3-ը [...] Read More
Երեւանի թիվ 112 ավագ դպրոցում կարեւոր են համարում դպրոց-բուհ կապը եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացին անմիջական շփումների միջոցով աջակցելը։ Այս հարցում նրանք հաջողությամբ գործակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հետ։ Նոյեմբերի 14-ին դպրոցի տասներորդդասարանցիներն այցելեցին համալսարան՝ փոխտնօրեն Աշխեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ինչպես միշտ, դպրոցականներին ջերմությամբ ընդունեց Կարիերայի բաժնի մասնագետ Մանե [...] Read More