Խոսքը երկու դավադիր, նենգ թշնամու մասին է՝ թուրք եւ թագաժահր: Դրանք փոխկապակցված են, փոխլրացնող, եւ մի ճակատում զգոնության թուլացումը հայելային արտացոլում կարող է ունենալ առաջնագծում, ռազմի դաշտում: Ուրեմն պարտավոր ենք, հանուն Հայրենիքի, պատերազմական ժամանակաշրջանի օրենքով, զինվորական կարգապահությամբ-պատասխանատվությամբ մոտենալ խնդրին: Անփութությունը, անլրջությունը, սին ինքնավստահությունը, թե «ինձ ոչինչ չի պատահի, ես առողջ եմ», հավասարազոր են դասալքության, անգամ [...] Read More
Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի նախկին վարիչ, հրաշալի մասնագետ, դասախոս, մարդ, ընկեր, հայր ու ամուսին Արայիկ Հակոբյանը առաջնագծում վիրավորվել էր: Մենք բոլորս, ողջ կոլեկտիվով, ուսանողների հետ միասին աղոթում էինք նրա ապաքինման համար: Փառք Աստծու, ճգնաժամն արդեն ետեւում է մնացել եւ ընտանիքի անդամները նրան այցելելու-հանդիպելու հնարավորություն են ունեցել: Նայելով Հակոբյան ընտանիքի «եռյակ-ավազակախմբի» պայծառ ժպիտներին, շողացող աչուկներին՝ [...] Read More
Հոկտեմբերի 3-9-ը ՀԱԱՀ կամավորների 11 հոգանոց խումբը՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարներ, ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնեց Արցախ: Այդ մասին նյութ պատրաստելու մեր փորձերը բոլորը միահամուռ, նույն հիմնավորմամբ ձախողում-տապալում էին. «Անհարմար է, մի գրեք, ի՞նչ ենք արել որ: Այ, ուրիշ բան, եթե գրեք արցախցիների տոկուն, կամային հատկանիշների մասին: Նրանց ոչ ոք ընկճել չի կարող՝ #հաղթելուենք»: [...] Read More
Դարի համավարակը խլեց եւս մեկ լուսավոր մարդու՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի կյանքը: ՀԱԱՀ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, համալսարանի համակարգի բոլոր ստորաբաժանումների աշխատակազմերը խորը ցավով են ընդունում կրթական գործի հմուտ ու վաստակաշատ կազմակերպչի, անխոնջ գործչի, լավ մարդու, գործընկերոջ ու ընկերոջ կորուստը: Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը ծնվել է 1951թ. նոյեմբերի 5-ին, Լոռու [...] Read More
Հայրենիքի պաշտպան զինվորը պետք է համոզված լինի, որ թիկունքն ամուր է, որ կանայք ու երեխաները կրակագծից հեռու պաշտպանված ու խնամված են, որ մատակարարման հոգսերը կանոնավոր ու հստակ իրագործում են պատասխանատուները: Ագրարայինցիները հավասարապես կարեւոր մասնակցություն ունեն եւ առաջնագծում, եւ թիկունքի աշխատանքների կազմակերպման հարցերում: Ցավոք, հաղթանակի բագինին արդեն թանկ գին ենք վճարել… մեր առյուծասիրտները՝ Սարգիսը, Սուրենը, Արսենը, [...] Read More
Հոկտեմբերի 7-ը, ՀՀ կառավարության որոշմամբ, 2004թ.-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Տոնի խուրհուրդը գրքի արժեւորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձեւավորման գործում: ՀԱԱՀ-ում արդեն ավանդական դարձած գեղեցիկ միջոցառում չկազմակերպվեց: ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանի խոսքով, շատ կարեւոր մասնագիտական տոնն այս անգամ այլ կերպ են նշել՝ կապված պատերազմական իրադրության եւ կորոնավիրուսի համավարակի [...] Read More
ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողներից կազմված թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում միջին մասնագիտական 7 հաստատությունների սովորողների միջեւ կայացած մրցույթում, որը տեղի է ունեցել Գորիսում: Շնորհավորելով այս հաջողության առթիվ, քոլեջի տնօրեն Արմեն Աղասարյանը գոհունակությամբ նշում է, որ [...] Read More
Օրեր առաջ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Ներսիսյանը օգնել է ընկերներին՝ դուրս է բերել այրվող տանկից, եւ երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երեւան, Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները մեր խիզախ Արմանի վիճակը գնահատում են կայուն ծանր: Փառք Աստծու, նա արդեն դուրս է եկել ճգնաժամից: Տագնապներ կային, որ տեսողությունը կարող է կորցրած լինել, սակայն, հուրախություն [...] Read More
ՀԱԱՀ ռեկտորատի հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալուց առաջ նիստը վարող ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան ներկա պատերազմում օրերս զոհված ՀԱԱՀ երկու ուսանողների՝ Արսեն Եղոյանի եւ Սասուն Մովսիսյանի հիշատակը: «Մեր երկու հերոսների անունները մշտապես վառ կմնան «նորօրյա Սարդարապատ» եւ «նորօրյա Սպարտա» անվանումները ստացած այսօրվա գոյամարտի տարեգրության մեջ, որ անօրինակ [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Ուսուցչի օրը: Սիրված եւ կարեւոր տոնն այս տարի նշում ենք հայոց պատմության համար շրջադարձային նշանակություն ունեցող սրբազան պատերազմի պայմաններում: Արցախի սահմաններին ամեն օր, ամեն րոպե հանուն հայրենի հողի հերոսացման անօրինակ դրսեւորումների ենք ականատես լինում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ, ձեր եւ Հայաստանի ու [...] Read More