Արձագանքներ առանց դիմակների քննությունից

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության մասնագիտության առաջին կուրսեցիներն ուսանողական առաջին տարին եզրափակում են առցանց քննությամբ։ Դիմակներ չէին դրել, քանզի քննությունն առցանց էր եւ առողջապահական տեսակետից միանգամայն անվտանգ: Հեռավար քննության մասնակցելու առաջին փորձառությունն էր նաեւ դասախոսների համար: «Տպավորությունս  հրաշալի է, ուսանողները՝ հանդարտ, դասախոսները՝ համբերատար, արդյունքները՝ բավարար», – ասում է Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Անի Խուդավերդյանը եւ քննությունների առցանց կազմակերպման հարցում եւս մեկ անգամ շեշտում ՏՏ կենտրոնի աշխատակիցների դերը։

Կենտրոնն ահռելի աշխատանք է կատարել, հարդյունս որի ապահովվել է ուսումնական ամբողջ գործընթացի բոլոր փուլերի անխաթար ընթացքը: Դասախոսները  գոհ են, որ հեշտացել է նաեւ քննության ամփոփագրերը լրացնելը: Ընդ որում, օգտագործվող ծրագրակազմը մատչելի է տարիքային բոլոր խմբերի դասախոսների համար: «Վերացել է «վեդըմըստ» լրացնելիս սխալվել-սայթաքելու վախի բարդույթը, ամեն ինչ պարզ է, հստակ, անսխալ», – ասում է տիկին Խուդավերդյանը։ Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոսները, որոնց նույնպես խորթ չեն նոր տեխնոլոգիաները, ըստ արժանվույն են գնահատում ՏՏ կենտրոնի ամբողջ թիմի «գիշեր ու զօր» ռեժիմով աշխատանքը:

Առցանց քննություններ են հանձնում նաեւ Խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության առաջինկուրսեցիները եւ այս շրջանում ոգեւորիչ են հատկապես ուսանողների ծնողներից ստացվող արարձագանքները։ Նաիրա Դավթյանը հիշյալ մասնագիտության առաջին կուրսի ուսանողներից մեկի մայրն է։ Ահա թե ինչ է գրում նա․ «Ագրարային համալսարանի հարգելի ներկայացուցիչներ։ Ձեր համալսարանում իմ որդու ուսումնառության մեկ տարվա, ներառյալ հեռավար ուսուցման ժամանակաշրջանի, ընթացքում ես համոզվել եմ, եր համալսարանի ղեկավարությունը եւ դասախոսական կազմը ամեն ինչ անում են, որ ուսանողները ստանան Գիտելիք եւ ոչ թե պարզապես դիպլոմ։ Հատուկ շնորհակալություն Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության դասախոսներին»։