Հայաստանում առաջին անգամ թունաքիմիկատների համար նախատեսված դրոնը թռիչք իրականացրեց արտարմատային սնուցման համար։
Հուլիսի 8-ին ՀԱԱՀ-ի ԱԹՍ-ի թռիչքը «Ոսկեհատ» ՈՒՓՏ-ում էր: Այս անգամ, սրսկող դրոնը պարարտացնում էր եգիպտացորենի դաշտը․ մոտ 1 հա տարածքը 10 րոպեում կարբոնատային լուծույթով պարարտացվեց: Դրոնի թռիչքը ղեկավարում էր Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության ուսանող Նարեկ Սաֆարյանը։
Փորձարկումը կազմակերպվեց Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի եւ Բուսաբուծության ու հողագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Գագիկ Թովմասյանի համատեղ համակարգմամբ։
Փորձարկումն իրականացվեց բարեհաջող եւ բարձր արդյունավետությամբ։ Ոլորտի մասնագետների նախնական գնահատմամբ ավանդական արտարմատային սնուցման համեմատ, բանվորական լուծույթը խնայվում է գրեթե 5 անգամ։
Արմինե Համբարձումյան
Հողաշինարարության եւ հողային կադաստր ամբիոնի ասպիրանտ