Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։
Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ
- ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների
- ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձեւերի
- ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների
- ագրոձեռնարկատիրության մոդելների
- գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների
- կապիտալ ներգրավելու եւ աջակցության ուղղությունների վերաբերյալ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Իմ ագրոբիզնեսը» թեմայով դասընթաց:
Դասընթացը բաղկացած է լինելու ինտերակտիվ դասախոսություններից եւ գործնական պարապմունքներից:
Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց եւ երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կմեկնարկի ապրիլի 4-ին: Գրանցման վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 31-ը, ժամը 17:00-ն:
Որպես դասընթացի արդյունք դուք կկարողանաք՝
- պլանավորել արտադրական ծախսերը
- կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել եւ պարզունակ բիզնես պլան
- հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք
- կիրառել շուկայավարման ավանդական եւ թվային գործիքներ
- կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում եւ ռիսկի անձնագրի կազմում
- ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը
Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։ Զեղչեր կտրամադրվեն հետեւյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ եւ սոցիալապես անապահով կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին դիմելու եւ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝
012 54 57 13 095 59 20 03 093 59 20 01