AGRIS առցանց ամենամյա համաժողով 2021

agris virtual annual meeting 2021

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO-Food and Agriculture Organization) հրավիրում է մասնակցելու 2021 AGRIS (Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) առցանց ամենամյա համաժողովին:

Համաժողովին կխոսվի այն մասին, թե ինչպես է FAO-ի կողմից համակարգվող AGRIS-ը խթանում գիտելիքների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական նորարարությունների և միջազգային գյուղատնտեսական և պարենային համակարգերի կայուն վերափոխման համար:

Համաժողովը տեղի կունենա առցանց սույն թվականի հուլիսի 1-ին:

Կտրամադրվի թարգմանություն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) վեց պաշտոնական լեզուներով՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն։

Գրանցում՝ https://fao.zoom.us/meeting/register/tJcvd-GgqzwqE9YlUjG3Sx1jFRV_ndpRjmiu

Մանրամասներ՝ http://www.fao.org/agris/ru/news/agris-virtual-2021