Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» և «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ» առարկաների դասախոսական կազմի համալրման նպատակով:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ հիշյալ առարկաները դասավանդվում են մագիստրոսական կրթական ծրագրերում, համալսարանում մագիստրատուրայի դասերը իրականացվում են երեկոյան ժամերին՝ ժամը 18։00-ից 21։00:
Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ և բարենպաստ աշխատանքային միջավայր:
Պարտականություններ՝
- առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում,
- դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում,
- մասնակցություն համալսարանական և արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
- խորհրդատվական գործունեություն։
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
- Համապատասխան բարձրագույն կրթություն, գիտական աստիճան,
- Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:
Դիմելու կարգը՝
Մեր թիմին միանալու համար կարող եք լուսանկարով ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը մինչև 2024 թ․ սեպտեմբերի 27-ը ուղարկել [email protected] էլհասցեին` Թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ-առարկայի անվանումը, օրինակ՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ- ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ: