ՀԱԱՀ ‹‹Զարթոնք›› հանգստյան տանը մեկնարկում է ‹‹Ագրոճամբարը››:
Շտապե՛ք ամրագրել Ձեր երեխաների եւ մտերիմների համար, եթե նրանք 11–ից 17 տարիքային խմբում են: Դարձրե՛ք նրանց ամառային հանգիստը ուսուցողական, ինքնատիպ եւ հիշարժան:
- Նոր վերանորոգված եւ բարձրակարգ ճամբարը գտնվում է Աղավնաձորի հրաշագեղ ու գողտրիկ բնության գրկում:
- Ագրոճամբարում յոթնօրյա հանգիստը մեկ հերթափոխի համար արժե 68 հազար դրամ:
- Երեքանգամյա բարձրակարգ սնունդը ապահովելու են հմուտ խոհարարները:
- Հետաքրքրաշարժ եւ յուրահատուկ օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:
- Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ նորարարական գյուղատնտեսության թեմաներով, որոնք կուղեկցվեն գործնական պարապմունքներով:
- Այցելություններ պատմամշակութային վայրեր՝ Ծաղկաձոր, Սեւանավանք, Հանքավան, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, հետաքրքրաշարժ եւ ուսուցողական արշավներ՝ գեղատեսիլ բնաշխարհը բացահայտելու նպատակով:
- Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելություններ ջերմատուն, Մարմարիկի ջրամբար, ինտենսիվ այգիներ:
- Սպորտային եւ ինտելեկտուալ խաղեր, մրցումներ:
- Խարույկահանդես յուրաքանչյուր օրվա ավարտին:
- Հատուկ հրավիրյալ հյուրեր, որոնք կներկայացնեն իրենց հաջողության բանաձեւը ագրոմասնագիտական կայացման ճանապարհին:
- Հարմարավետ սենյակներ՝ տաք եւ սառը ջրով ապահովված:
- Երկկողմանի տեղափոխում:
- Պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը:
Ագրոճամբարի՝ հենց Ձեր երեխայի համար նախատեսված հանգստի հնարավորությունը կարող եք ամրագրել այս հղումով, իսկ ճամբար կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ: