Առաջին անգամ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոնի բակալավրիատի պատմության մեջ ավարտական կուրսի ուսանողներն ավարտական աշխատանքներ պաշտպանեցին։ Մինչ այդ հանձնում էին երկու համալիր պետական քննություններ։
Ուսանողները հանդես եկան շատ հետաքրքիր գործարար գաղափարներով՝ հեռու կաղապարներից։ Ոմանք ցուցադրեցին արտադրանքի նմուշներ, որոնք պատրաստել էին ավարտական աշխատանքների թեմաներով։
Հանձնաժողովը, որը նախագահում էր ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը, տպավորված էր գրեթե բոլոր աշխատանքներով։ Հանձնաժողովի անդամ, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը վստահություն է հայտնում, որ աշխատանքներից առնվազն 3-4-ը մրցունակ գաղափարներ են եւ արժանավայել կերպով կարող են մասնակցել ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի ամենամյա մրցույթին։
Հանձնաժողովի անդամները շնորհավորեցին ԱՈՒԿ-ի շրջանավարտներին՝ ավարտաճառերի գերազանց պաշտպանության համար եւ մաղթեցին հաջող մասնագիտական կարիերա, որի սկիզբը շրջանավարտների մի մասն արդեն դրել է։
- 05/06/2023
- 2023