Վերապատրաստումներ. ժամանակին համաքայլ՝ անկախ տարիքից

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսները՝ անկախ տարիքից (ի դեպ, ավագ սերունդը՝ Աշոտ Ոսկանյան, Նելլի Գրիգորյան, Ծովաչ Խալաթյան՝ ավելի ջանասիրաբար), մասնակցեցին վերապատրաստման 10 ժամ ընդգրկմամբ դասընթացի՝ «Burke-Litwin-ի կազմակերպական փոփոխությունները եւ արդյունավետության մոդելը» թեմայով: Դասընթացը վարում էր ԵՊՀ-ից տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Հակոբջանյանը:

Եթե խիստ հակիրճ, ապա Ուորներ Բըրքի և Ջորջ Հ. Լիտվինի ստեղծածը՝ Burke-Litwin կազմակերպչական գործունեության եւ փոփոխությունների մոդել է, որը կենտրոնանում է մասնավորապես փոփոխությունների կառավարման վրա: Փոփոխականները բաժանված են երկու խմբի ՝ փոխակերպման եւ գործարքային գործոնների:

Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Կարինե Կարապետյանը մեր զրույցի ժամանակ նկատեց, որ շատ հետաքրքիր ու արդյունավետ աշխատանք են իրականացրել եւ նոր մոտեցումներն անպատճառ կկիրառի առարկայի դասավանդման եւ դիպլոմային աշխատանքներ ղեկավարելու ժամանակ:

Այսօր, հունիսի 25-ին, դասընթացի մասնակիցներին հավաստագիր հանձնեցին հիշյալ ամբիոնի վարիչ, դոցենտ Աշոտ Ոսկանյանն ու տիկին Հակոբջանյանը:

– Բոլորս միասին մասնակցեցինք վերապատրաստման դասընթացին, որն իրականում երկխոսություն էր ագրարային ոլորտում նոր մոդելների կիրառության հնարավորությունների մասին,- ամփոփեց պարոն Ոսկանյանը: