Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

spandanoci dasyntac սապծ հաահ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը սկսված է։

Դասընթացի արժեքը 60 000 (վաթսուն հազար) դրամ։

Դասընթացներին մասնակցելու կարգի, պահանջների ու ընթացքի մասին հավելյալ տեղեկություն

Դասընթացին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր անձինք պետք է բավարարեն ստորև ներկայացված փաստաթղթային և նախնական գիտելիքների իմացության պահանջներին։

Փաստաթղթային պահանջներ              

  • Կրթությունը հիմնավորող փաստաթուղթ
  • Բարձրագույն կրթություն անասնաբուժություն կամ անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտություններում
  • Ինքնակենսագրական (CV). Ընդգրկել նաև ձեր նկարը առցանց համակարգում գրանցման համար
  • Անձնագրի պատճեն
  • Մասնակցության հայտ

Ներբեռնել հայտի օրինակը                    

Ներբեռնել CV օրինակը

Նախնական գիտելիքների իմացության պահանջներ

  • Հայերենի գերազանց իմացություն
  • Համակարգչից և համացանցից օգտվելու կարողություն
  • Մասնագիտական գիտելիքներ – Բոլոր դիմորդները պետք է ունենան որոշ նախնական գիտելիքներ կենդանիների մարմնի կառուցվածքի ու տարբեր օրգան-համակարգերի կառուցվածքի և առողջ անատոմիական վիճակի վերաբերյալ։

Գիտելիքները թարմացնելու համար դիմորդները կարող են օգտվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրադարանում առկա հետևյալ գրականությունից։

Ներբեռնել գրականության ցանկը

Ինչպես դիմել

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է վերը նշված փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37495 592001 հեռախոսահամարով։