Հարգելի նորարարներ, ձեռնարկիչներ եւ գյուղատնտեսության ապագա առաջնորդներ։
Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտը Armenian Institute for Digital Agriculture (AI4DA), «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը Startup Armenia եւ «Կայուն եւ ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) նախագիծը ուրախությամբ հայտարարում են «Սեւան ԱգրիԹոն 2026» մրցույթի եւ ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որոնք կազմակերպվում են Սեւան ԱգրիԹեք գագաթնաժողովի շրջանակում՝ որպես Ծովափնյա ստարտափների գագաթնաժողով 2026-ի Seaside Startup Summit մաս։
Այս տարվա Սեւան Ագրիթոն ստարտափների ինկուբացիոն ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ ակտիվ համագործակցության եւ ֆինանսական աջակցության շնորհիվ, ընդ որում՝ շեշտադրելով ներառական նորարարությունը։
Սեւան ԱգրիԹոնը դինամիկ հարթակ է, որը նախատեսված է ագրոտեխնոլոգիական նորարարական գաղափարների եւ ստարտափների զարգացմանն աջակցելու համար՝ համախմբելով տաղանդը, վարպետությունն ու խիստ գործակցային միջավայրում աճի հնարավորությունները։
- Ընտրված մասնակիցները երկամսյա ինտենսիվ ինկուբացիոն ծրագիր կանցնեն եւ կստանան՝
- Փորձագիտական մենթորություն եւ խորհրդատվություն
- Գաղափարների ձեւավորման եւ կարողությունների զարգացման աշխատաժողովներ
- Աջակցություն բիզնես մոդելների ու գաղափարների ներկայացումների հղկման գործում
- Ներդրողների, փորձագետների եւ ոլորտի առաջնորդների հետ կապ հաստատելու հնարավորություններ
- Սեփական գաղափարը ներկայացնելու հնարավորություն ԱգրիԹոնի եզրափակիչ փուլում՝ Սեւան ԱգրիԹեք գագաթնաժողովի ժամանակ
- Տեսանելիության մեծացում եւ գաղափարի մասշտաբավորման գործում հնարավոր աջակցություն
Ով կարող է դիմել
- Հայաստանում գործող ագրոտեխնոլոգիական ստարտափները,
- Նոր ստարտափների ստեղծմամբ հետաքրքրված անհատներ եւ թիմեր:
Մեծապես խրախուսում ենք այն թիմերի մասնակցությունը, որոնց ղեկավարները կանայք կամ երիտասարդներ են, եւ հանձնառու ենք աջակցել ներառական մասնակցությունը, ինչպես նաեւ զորակցել զանազան նորարարների՝ ինկուբացիայի ամբողջ ընթացքում։
Որ ոլորտների եւ մարտահրավերների վրա պետք է կենտրոնանալ
«Սևան Ագրիթոն 2026» ինկուբացիոն ծրագիրը նախատեսված է աջակցելու գաղափարի փուլում եւ վաղ փուլում գտնվող ստարտափներին, որոնք ձեռնամուխ են եղել Հայաստանում գյուղատնտեսության հիմնական մարտահրավերների լուծմանը՝ ռեսուրսների ոչ արդյունավետությունից եւ կլիմայական ռիսկերից մինչեւ շուկայի հասանելիություն եւ թվային փոխակերպում: Դիմորդներին խրախուսում ենք մշակել մասշտաբավորման ենթակա, նորարարական, գիտահեն եւ տվյալահեն լուծումներ հետեւյալ ոլորտներում՝
- Ճշգրիտ գյուղատնտեսություն եւ խելացի գյուղատնտեսություն
- Կլիմայախելամիտ եւ հարակայուն գյուղատնտեսություն
- Շուկայի հասանելիություն, հետբերքահավաքային եւ մատակարարման շղթայի նորարարություն
- Անասնաբուծական եւ ձկնաբուծության տեխնոլոգիաներ
- Սննդի տեխնոլոգիաների եւ կենսատեխնոլոգիաների նորարարություններ
Թիրախավորելով վերոնշյալ ռազմավարական թեմաները, Սեւան ԱգրիԹոնը նպատակ ունի խթանել բարձր ազդեցություն ունեցող նորարարությունները, որոնք ուժեղացնում են դիմակայունությունը, հարակայունությունը եւ մրցունակությունը հայաստանյան գյուղատնտեսության ոլորտում՝ միաժամանակ ստեղծելով մասշտաբավորվող լուծումներ ավելի լայն տարածաշրջանի համար։
Դիմել կարող եք այստեղ։ Դիմեք հիմա եւ ձեր նորարարությունը բարձրացրեք հաջորդ մակարդակի։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թ․ մայիսի 30-ն է։
Սպասում ենք ձեզ Սեւան ԱգրիԹոն 2026-ին, որտեղ գաղափարներն աճում են, զարգանում եւ վերափոխվում իրական լուծումների։



