Օգոստոսի 19-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Տնտեսական հետազոտությունների եւ զարգացման աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Սարուխանյանը եւ մեր գործընկեր Վագենինգենի համալսարանի ներկայացուցիչ, Ագրարային համալսարանի շրջանավարտ Լուսինե Արամյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ գուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով հայ-նիդերլանդական ցանցային հարթակի ձեւավորմանը, գյուղատնտեսության երեք առաջնային ուղղություններին (բուսաբուծություն, վերամշակում, լոգիստիկա), Ագրարային համալսարանը Ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի վերափոխելու գաղափարին, ուսանողների եւ մասնագետների փոխանակմանը եւ կարողությունների զարգացման ծրագրերին առնչվող հարցեր:
Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հանդիպման մանրամասներին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: