ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը (ՀԿՋՌԿ) մեկնարկում է «Ջրային անվտանգությունը Հարավային Կովկասում եւ դրանից դուրս. հմտությունների ձեւավորում ջրային ոլորտում ապագա առաջնորդների համար» խորագրով վեբինարների շարք՝ նախատեսված ջրային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող հարցերով հետաքրքրված ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար։
Վեբինարների շարքը նպատակ ունի զարգացնել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ուսանողների եւ սկսնակ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները՝ համապարփակ պատկերացում տրամադրելով ջրային ռեսուրսների հարակայուն կառավարման հիմնական սկզբունքների, առկա մարտահրավերների եւ լավագույն փորձի վերաբերյալ։
Վեբինարները ներառելու են ջրային անվտանգության եւ ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ ընտրված թեմաների շուրջ միջազգային եւ տեղացի փորձագետների դասախոսություններ: Թեմաները կներառեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝
- Ջրային անվտանգության ներածություն
- Ջրային դիվանագիտություն եւ անդրսահմանային համագործակցություն
- Ջրային ռեսուրսների կառավարում եւ քաղաքականություն․ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի ապակենտրոնացում
- Կլիմայի փոփոխություն եւ ջուր
- Աղետների ռիսկի կառավարումը (ԱՌԿ) ջրային ոլորտում
- Գենդերային եւ սոցիալական ներառականությունը ջրային ռեսուրսների հասանելիության եւ կառավարման համատեքստում
- Ջուր-էներգիա-սնունդ-էկոհամակարգեր կապը
- Ջրամատակարարում եւ ջրահեռացում (WASH), ջրի որակ եւ աղտոտում
- Ջրի տնտեսագիտություն/ջրային ռեսուրսների արժեւորում
- Բնահեն լուծումները՝ ջրային ռեսուրսների կառավարման համատեքստում
Մեկժամյա տեւողությամբ վեբինարների շարքն անցկացվելու է 2024 թ․ դեկտեմբերից մինչեւ 2025թ. փետրվար՝ ստորեւ նշված օրերին, ժամը՝ 14։00-15։00․
- դեկտեմբերի 11, 18
- հունվարի 15, 22, 29
- փետրվարի 5, 12, 19, 26
Առցանց աշխատանքային հանդիպումները տեղի են ունենալու ZOOM առցանց հարթակում՝ անգլերեն լեզվով։
Դասընթացների շարքը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայական։
Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել հետեւյալ հղումով՝ https://forms.office.com/e/S8yytJtERU։
Գրանցումը բաց կլինի մինչեւ 2024 թ․ դեկտեմբերի 4-ը։
Ժամանակացույցի եւ կազմակերպչական հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցներին կտրամադրվի գրանցումից հետո:
Ուրախ կլինենք ողջունելու ուսանողներին եւ շրջանավարտներին այս կարեւոր ուսումնական հնարավորության շրջանակում։
ՀԿՋՌԿ թիմ