ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք.
Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր:
Տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք կհաղթահարեն բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը :
Միաժամանակ տեղեկացնում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման զեղչի համար կարող են դիմել նեքոհիշյալ պահանջներին բավարարող ուսանողները.
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողները,
- 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները մինչև 23 տարին լրանալը,
- 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողները,
- մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները,
- երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողները,
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում` հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողները,
- մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողները,
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողները,
- բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողները:
Տեղեկացնում ենք, որ սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: