ՈՒԳ գերհագեցած շաբաթ․ ապրանքային շուկայի աշխարհագրությունից մինչեւ ցեղասպանագիտություն

Մայիսի 18-ին ժամանակագրորեն իրար մոտ (կես ժամի տարբերությամբ), բովանդակային առումով խիստ տարբեր, բայց շատ հետաքրքիր հանդիպումներ էր կազմակերպել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետը:

Նախ հյուրընկալեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հովհաննիսյանին, քիչ ավելի ուշ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանության բաժնի վարիչ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմագիտության թեկնածու Սուրեն Մանուկյանին: Հյուրերին ներկայացրեց դեկանը՝ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը:

Երկու բանախոսն էլ շատ հետաքրքիր էին կառուցել եւ ինտերակտիվ մատուցեցին թեմաները: Լսարանը ոչ միայն լեփ-լեցուն էր, այլ նաեւ հետաքրքրված: Եւ բանախոսներն էին հարցեր ուղղում ներկաներին, եւ հակառակը, ու բոլոր դեպքերում մտորելու տեղ կար:

Բանախոսը համոզված է՝ ցեղասպանության վտանգը այսօր էլ կախված է մեր հայրենիքի եւ հայրենակիցների մի հատվածի գլխին, շոշափելի սպառնալիք, եթե մենք աշխարհի հետ չկարողանանք կանխող լծակներ գտնել-կիրառել: Արեւմտյան Հայաստան, թե Ռուանդա, հրեից, սումգաիթ, թե եզդիների կոտորածներ, յաթաղան, թե գազախցիկ՝ հիմքում ցեղասպան համակարգեր են ու գազանակերպ մարդը: Ընդունված է համարել, որ ցեղասպանությունը «ամենաապահով», հանցագործությունն է՝ չպատժվելու տեսակետից: Սակայն, բոլոր դեպքերում Նեմեսիսի մասին արժե հիշել: Գոնե պարագլուխները սպրդել չեն կարող: Պատմությունն է վկայում…