Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բարձր առաջադիմությամբ շրջանավարտների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում ուսումը շարունակելու դիմում-հայտերի ընդունումը:
Վերոնշյալ կրթական ծրագրերով դիմումներն ընդունվում են մինչեւ սույն թվականի օգոստոսի 29-ը ներառյալ:
իմելու համար հարկավոր է ստորեւ նշված փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 1-ին մասնաշենքի 220ա սենյակ (հասցե՝ ք․ Երեւան, Տերյան փող․ 74):
Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներառում է․
1) դիմում` ուղղված ռեկտորին,
2) ավարտական փաստաթուղթը` դիպլոմը եւ դրա ներդիրը ( նաեւ պատճենը)
3) արձանագրություն քոլեջից (պատճենի դեպքում՝ կնքված)
4) չորս լուսանկար (3×4 չափսի).
5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (միայն արական սեռի դիմորդների համար).
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Ըստ կրթական ծրագրերի ընդունելության տեղերի թվին եւ ուսման վարձերի չափին կարելի է ծանոթանալ այստեղ։
Սիրով՝ ընդունող հանձնաժողով:
Հեռ․095-52-17-53, 012-58-58-28