Իրազեկման միջոցառման ընթացքում տեղի ունեցավ շրջայց, անցկացվեցին գործնական պարապմունքներ հրուշակագործության եւ դրոնների լաբորատորիաներում ու ջերմատանը, աշակերտները մասնակցեցին անասնաբուժական լաբորատորիայի աշխատանքներին, կատարեցին կադաստրային չափումներ եւ այլն։ Միջոցառման մասնակիցներին նաեւ հնարավորություն տրվեց տեղում մասնագիտական կողմնորոշման թեստ լրացնել։
Միջոցառումը կրելու է շարունակական բնույթ, առաջին եռօրյան իրականացվում է մարտի 22-ից 24-ը։
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացնում են «Ձեռնարկություններիշ ինկուբատոր» հիմնադրամը եւ կոնսորցիումի գործընկերները՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ օգնության ֆոնդը եւ Civitta Հայաստանը։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ աշխատանք գտնելու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում: