Սիրելի՛ գիտական եւ տեխնոլոգիական համայնք,
Ծանոթացեք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ հերթական տեղեկագրին:
Մեկնարկել է Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրով Հայաստանի եւ արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտների հայտերի ընդունման գործընթացը:
Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում, առավելագույնը 12 ամիս։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 15-ը, ժ. 23։59 (Երեւանի ժամանակով)։
* * * * *
Մեկնարկել է Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման 2022 թվականի ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի եւ արտերկրի առաջատար հետազոտական ինստիտուտների, բուհերի եւ ընկերությունների հետազոտական թիմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկները։
Ընտրված մինչեւ 15 հետազոտական թիմերից յուրաքանչյուրին կտրամադրվի շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորում (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարները)՝ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 15-ը, ժ. 23։59 (Երեւանի ժամանակով)։