Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2025 թ. նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում եւ հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական եւ մշակութային կենտրոններին եւ այլ շահագրգիռ կառույցների՝ միանալու շաբաթվան։ Պաշտոնական բացումը կազդարարի թեմատիկ խորհրդաժողովը։
Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ միջոցառումներ ու դասեր անցկացնելու, մասնակցելու առցանց եւ դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակելու եւ իրականացնելու կրթական նախագծեր։
Մեդիագրագիտության շաբաթվան միանալու, խորհրդաժողովին եւ շաբաթվա միջացառումներին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։



