Մայիսի 12-ին կնշվի Բույսերի առողջության պաշտպանության օրը

Հայաստանի Հանրապետությունում, սկսած 2022 թվականից, մայիսի 12-ը նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): Նույն օրը, ՄԱԿ-ի որոշմամբ, միջազգայնորեն նշվում է Բույսերի առողջության միջազգային օրը։

Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ Մայիսի 12-ին, ժամը 11։30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկելու է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Նույն ժամից սկսած, միջոցառման մասնակից՝ բույսերի պաշտպանության միջոցներ ներկրող եւ վաճառող կազմակերպությունների ներկայացուցիչները համալսարանի շքասրահում ներկայացնելու են բույսերի պաշտպանության միջոցների լայն տեսականի՝ զուգահեռաբար տրամադրելով նաեւ խորհրդատվություն:

Հարցերի դեպքում եւ մասնակցության համար կարող եք զանգահարել 091 31 43 23 հեռախոսահամարով: