Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակային մրցույթ՝ 2026-2027 ուսումնական տարվա համար

Կրթաթոշակները տրամադրվելու են ուսման վարձի 90 տոկոսի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720․000 դրամի շեմը)` խրախուսելու եւ աջակցելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2026 թվականի սեպտեմբերից առաջին կուրսում սովորող (դիմելու պահին՝ դեռեւս դպրոցում սովորող) եւ բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ։

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի, սիրիահայ եւ լիբանանահայ ուսանողները, ինչպես նաեւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը 15, 3, 7 կամ 75 միավոր է։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/։

Մրցույթն անցկացվում է մարտի 2-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ։

Մանրամասների եւ հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ կրթական հիմնարկության կառավարման խորհուրդ