Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։
Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան, բուհում գիտամանկավարժական գործունեության և առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում 5 տարվա վարչական աշխատանքի փորձ ունեցող անձինք:
ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքի ՓԱՍՏԱԹՂԹԵՐ բաժնում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով, որը պարունակում է նաև կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ) երկու լուսանկար` 3×4 չափսի,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
է) քաղվածք աշխատանքային գրքույկից,
ը) հրատարակված գիտական աշխատանքների ցանկ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (դիմողի ցանկությամբ),
ժ) ՀԱԱՀ զարգացման հայեցակարգ/հավակնորդի գործունեության ծրագիր։
Մրցույթին մասնակցելու համար դիմումի փաթեթը (բոլոր փաստաթղթերը համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրած) ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցե` Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 105 սենյակ) 2023 թ. հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), ժամը՝ 10:00 -ից 16:00-ն:
Փոստային առաքման դեպքում փաթեթը պետք է լինի փակ և չխաթարված կնիքով։
Լրացուցիչ տեղեկությունների հա¬մար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նունե Սիմոնյանին (հեռախոս՝ +37477417740, էլեկտրոնային փոստի հասցե՝ n․[email protected]):
Մրցույթը տեղի է ունենալու 2023 թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը՝ 14։00-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում (հասցե` Երևան, Տերյան 74):
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի
Հոգաբարձուների խորհուրդ
- 23/10/2023
- 2023