Գործընկերային հարաբերությունների զարգացման միտումով ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ժողովների դահլիճում հյուրընկալել էինք Վիվա-ՄՏՍ ընկերության մեծ թիմի աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է մասնաճյուղի որակի ապահովման մասնագետ, դասախոս Աննա Խառատյանը, նոր աշխատատեղերի հնարավորությունների ստեղծման նախագիծը, հավաքագրման գործընթացի պահանջվող քայլերն ամենայն մանրամասնությամբ ու գայթակղիչ գրավչությամբ ներկայացնելուց զատ, ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ թնջուկ հարցեր։ Շատ հարցեր ունեին, մասնավորապես, հեռակա համակարգում սովորող ուսանողները:
«Ուսանողների եւ շրջանավարտների հետ մասնաճյուղի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ. Կոխլիկյանի իրականացրած աշխատանքները գնալով մեծացնում են մասնաճյուղի եւ նրա գործընկեր կազմակերպությունների համագործակցության շրջանակը, նպաստում բուհ-գործատու շղթայի ամրապնդմանը»,- ասում է տիկին Խառատյանը:
Վիվա-ՄՏՍ-ը Վանաձորի մասնաճյուղ դատարկաձեռն չէր եկել. նվերների փաթեթներով համեմված տեղեկատվական այդ հանդիպումը մոտիվացնող, անձնային աճը խթանող, ինչպես նաեւ աշխատաշուկայում իր տեղը գտնել փորձող ուսանողի համար նոր դռներ բացելու իրական հնարավորության առաջարկ էր: