ՀԱԱՀ ռեկտորը ագրոտեխնոլոգիաների մասին զեկուցում է ներկայացրել «Դիջիթեք»-ում

«Դիջիթեք-2021» ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 30-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես է եկել «Ագրոտեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով զեկուցմամբ: Ունկնդիրները մեծ հետաքրքրությամբ են հետեւել պարոն Ուռուտյանի ներկայացմանը եւ իրենց համար պարզել, թե գյուղատնտեսության, որպես «ավանդական» ոլորտի, զարգացումն այսօր ինչպիսի մեծ կախում ունի թվային տեխնոլոգիաներից եւ թե ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը կրթություն ստանալու ինչ հնարավորություններ ունի այսօր Ագրարային համալսարանում:

Պարոն Ուռուտյանը խոսել է նաեւ ՀԱԱՀ-ի եւ Թումո լաբորատորիաների համագործակցության մասին, որը համալսարանի ուսանողների եւ Թումո լաբորատորիաների սաների համար հետաքրքիր եւ երկուստեք օգտակար արդյունքներ է գրանցում:

Ցուցահանդեսի ժամանակ իրենց տաղավարում դասախոսությունների շարքն անցկացնելու համար մեր գործընկեր Թումո լաբորատորիաները հրավիրել էին ՏՏ եւ կրթական ոլորտի 8 առաջատար մասնագետների:

Դիջիթեք ցուցահանդեսն այս տարի անցկացվեց Մարզահամերգային համալիրում եւ աննախադեպ էր մասնակիցների եւ միջոցառումների թվով եւ հետագա համագործակցության հնարավորություններով: