ՀԱԱՀ-ն մասնակցել է Global Education EXPO 2026 միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 14-15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է Global Education EXPO 2026 կրթական մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն էր զարգացնել միջազգային կրթական համագործակցությունը, ընդլայնել ակադեմիական կապերը եւ ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար։

Ագրարային համալսարանի մասնակցությունը ցուցահանդեսին եւս մեկ անգամ ընդգծեց համալսարանի հանձնառությունը՝ ապահովելու մրցունակ, ժամանակակից եւ որակյալ կրթություն։ Նման միջոցառումները կարեւոր հարթակ են ապագա ուսանողների հետ անմիջական կապ ապահովելու, փորձի փոխանակման եւ կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ համալսարանի կրթական ծրագրերը, նորարարական մոտեցումները եւ ուսանողների համար ստեղծված զարգացման հնարավորությունները հասարակությանը ներկայացնելու համար։

Ցուցահանդեսի ընթացքում համալսարանի տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում։ Հավանական դիմորդները, ծնողները եւ կրթության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջին մասնագիտական կրթության, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերին, ընդունելության պայմաններին, միջազգային համագործակցությանը և համալսարանական կյանքի առանձնահատկություններին։

ՀԱԱՀ-ն շարունակում  է ակտիվորեն ներգրավվել կրթական նախաձեռնություններում՝ նպաստելով գիտելիքի տարածմանը եւ երիտասարդների մասնագիտական զարգացմանը։