Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը հայտնում է, որ, հիմք ընդունելով դիմորդների դիմումները, ներկայացրած փաստաթղթերը, անցկացված մրցույթի արդյունքները եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի համապատասխան հրամանը, ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը հրաման է ստորագրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած 189 շրջանավարտի 2025-2026 ուստարվա ՀԱԱՀ հեռակա վճարովի ուսուցման համակարգի 2-րդ կուրս կցագրելու վերաբերյալ՝ ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի:
Այս հղմամբ կարող եք ծանոթանալ ընդունվածների ցուցակին։






