Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի միջև համագործակցության շրջանակում, 2025 թ․ հոկտեմբերին ՎԿԳՀ «Գյուղատնտեսական մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում:
Դիմել կարող են.
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները,
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում սովորողները,
որոնք ունեն գերմաներենի իմացություն (A1 – B1 մակարդակ)։
Կազմակերպվում են նաև գերմաներենի նախապատրաստական դասընթացներ։
Տեղեկությունների համար կարող եք դիմել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 1-344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին․ հեռախոս՝ 093 65 85 31։