Հարգելի Հրաչյա Սամվելի։
Ռուսաստանի պետական ագրարային համալսարան – Կ․Ա․ Տիմիրյազեւի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի հանրույթի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ուսանողներին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ։
Տիմիրյազեւի ակադեմիան արձանագրում է Հայաստանի Հանրապետության հետ գործակցության ամրապնդումը։ Մեր փոխհարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ գիտական, ուսումնական, գործնական եւ մեթոդաբանական ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ։ Մենք հաջողությամբ փոխգործակցում ենք երկու երկրների ագրոարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ կադրերի որակավորման բարձրացման ծրագրերի կազմակերպման, ինչպես նաեւ համատեղ նորարարական նախագծերի իրականացման հարցերում։ Ուսանողների, կրթական ծրագրերի ակտիվ փոխանակումը, խորհրդաժողովներին, դրամաշնորհային ծրագրերին եւ ստարտափներին մասնակցությունը վառ կերպով հաստատում են մեր գործընկերության արգասաբերությունը։
Հատուկ նշանակություն է տրվում հայ մասնագետների մասնակցությանը ԲԿ ԴՊԲԿՀ-Կ․Ա․ Տիմիրյազեւի անվան ՄԳԱ Սերմնաբուծական կենտրոնի աշխատանքին, որն ուղղված է ավանդական եւ օրգանական երկրագործության զարգացմանը, ինչպես նաեւ անասնաբուծության եւ անասնաբուժության ոլորտներում կադրերի պատրաստմանը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը իրավամբ համարվում է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է եւ միակը, որ հաջողությամբ բարձր որակավորմամբ մասնագետներ է պատրաստում ագրոարդյունաբերական համալիրի համար։ Դա համալսարանի ղեկավարության եւ ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմի վաստակն է։ Գյուղատնտեսությունը Հայաստանի համար ոչ միայն տնտեսության առանցքային ճյուղ է, այլ նաեւ ազգային հպարտության առարկա։
Համոզված եմ, որ Ձեր ձեռնհաս ղեկավարության ներքո համալսարանը շարունակելու է բազմապատկել նվաճումները՝ արդյունավետ կերպով օգտագործելով կուտակված հարուստ փորձը։
Ամբողջ հոգով անձամբ Ձեզ մաղթում եմ գիտական նոր հաղթանակներ ու նվաճումներ, մեր արգասավոր գործակցության խորացում, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ հետագա բարգավաճում եւ դինամիկ զարգացում։
Հարգանքով՝
Վլադիմիր ՏՐՈՒԽԱՉՅՈՎ
ՌՊԱՀ – Կ․Ա․ Տիմիրյազեւի անվան ՄԳԱ ռեկտոր, ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր