Հունիսի 20-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։
Օրակարգի առաջին հարցը, ավանդաբար, վերաբերում էր ռեկտորատի նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմանը։
2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների մասին զեկուցեցին դեկանները, Ագրոբիզնեսի դեպարտամենտի ղեկավարը եւ քոլեջների ու մասնաճյուղերի տնօրենները։ Թե այս եւ թե օրակարգի մյուս երկու՝ ՀԱԱՀ-ի գործող կանոնակարգերում փոփոխություններ կատարելու կարիքների եւ 2024-2025 ուստարվա ուսումնական ծանրաբեռնվածության ելակետային տվյալների վերաբերյալ (երկու հարցով էլ զեկուցողը ՈՒԳԿՎ պետ Արմեն Աղասարյանն էր) հարցերը շահագրգիռ եւ համակողմանի քննարկումների առիթ դարձան։
Համաձայնեցված փոփոխությունների անհրաժեշտությունը առարկայական հիմքեր ունի, իսկ ելակետը մնում է, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ամփոփմամբ՝ ուսման որակի անընդհատական բարձրացման, բուհի համբավի բարձրացման, ուսանողի կոչման ուղղությամբ ամենօրյա աշխատանքը, դասախոսների մշտական վերապատրաստումը, Ագրարային համալսարանի մրցակցային առավելությունը դարձած այնպիսի նորարարական գործելակերպերի ընձեռած հնարավորությունից լիարժեք օգտվելու հրամայականը, ինչպիսիք են աշխատանքային կիսամյակն ու ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդները։