Ցանկանու՞մ եք սովորել միջին ու խոշոր ֆերմաներում կաթի արտադրության տեխնոլոգիան։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց։ Առցանց դասընթացն անցկացվելու է ՀԱԱՀ-ի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգնությամբ՝ ուսումնական նյութերի, ֆիլմերի ներկայացմամբ։
Դասընթացին կարող են դիմել կաթի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերները, ուսանողները և այն անձինք, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները և կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաև նրանք, որոնք այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:
Դասընթացի շնորհիվ մասնակիցը կտիրապետի կաթի արտադրության տեխնոլոգիական հիմնական գործընթացներին՝
- Կովերի պահվածքի ձևերին և համակարգերին,
- Անասնաշենքերի նկատմամբ զոոհիգենիկ պահանջներին և գոմաղբի հեռացման տեխնոլոգիաներին,
- Կովերի կերակրմանը, խնամքին և լիակթմանը,
- Կովերի կթի գործընթացին, կրծի խնամքին և կրծաբորբի (մաստիտի) կանխարգելմանը, ինչպես նաև մաքուր կաթ ստանալու նախապայմաններին։
Դասընթացի մասնակցության արժեքն է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։
Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել`
012 54 57 13 095 59 20 03 093 59 20 01