Այսօր՝ մայիսի 29-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ ՈՒԳ շաբաթն ամփոփելու եւ անելիքները հստակեցնելու համար: Բացելով այն, դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը գոհունակություն հայտնեց կատարված ահռելի աշխատանքի համար. «Ուսանողական գիտական ընկերությունը հրաշալի դպրոց է, որ սկսվում է ամբիոններից եւ շարունակվում ընդհուպ մինչեւ միջազգային հարթակներ»:
Ամբիոնները երեշխավորել էին 31 աշխատանք: Ներկայացվեց 22-ը, որոնցից 12-ը՝ ԱԷԿ, 2-ը՝ տվյալագիտության, մեկը՝ ԱՈՒԿ-ից, մյուսները՝ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնից: Ընդ սմին, հեռակա համակարգը ներկայացնում էր մեկ, քոլեջից 4, ասպիրանտուրայից 1 հոգի:
Դեկանը հանձնարարեց թեմաների ղեկավարներին, որ վերջին շտկումներն անեն, եւ զեկուցումները կտպագրվեն ՈՒԳԸ տարեգրքում: Նա նաեւ իրազեկեց լսարանին, որ ամռան վերջին Դուբայում նախատեսվում է առցանց աշխարհի առաջնություն անցկացնել գիտության տարբեր ոլորտներից, որտեղ ընդգրկված է նաեւ տնտեսագիտությունը: Ժյուրիի կազմում Նոբելյան մրցանակակիրներ են, զեկուցումները կարող են ներկայացնել անգլերեն, գերմաներեն, ֆրանսերն, ռուսերեն եւ այլ լեզուներով: Աշխատանքները պետք է ուղարկել մինչեւ հուլիսի 5-ը: Նկատենք, որ աշխարհի այս առաջնությունը, անկասկած, մեր բուհը ավելի ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է:
Պրոֆեսոր Ղազարյանը գիտաժողովի մասնակցության մասին հավաստագրեր շնորհեց ուսանողներին, դասախոսներին՝ շնորհակալագրեր:
Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Ոսկանյանը ելույթ ունենալիս շեշտեց, որ, այնուամենայնիվ, կրթական հաստատություններում առանցքային դերը կատարում են ամբիոնները, մյուս ստորաբաժանումների, օղակների ջանքերը պետք է միտված լինեն հենց այդ «տանդեմի»՝ ուսանող-դասախոս համատեղ գործունեության արդյունքները լավարկելուն: Պրոֆեսոր Սիլվա Սագրադյանը նկատեց, թե շատ բուհերի ՈՒԳԸ նիստերին մասնակցելու հնարավորություն է ունեցել եւ «մերը լավագույնս տարբերվում է»:
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լուսինե Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Ղազարյանին, դասախոսներին, ուսանողներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ըստ պատշաճի իրականացնել տարվա կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ ուսանողական գիտական շաբաթը: 2-րդը: