Դասական կաթնամթերքի եւ պանիրների արտադրության դասընթաց

  • Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել դասական կաթնամթերքի և պանիրների արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

Դասընթացի շնորհիվ կսովորես՝

  • պատրաստել պանիր, թթվասեր և կաթնաշոռ,
  • ընտրել տվյալ արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում,
  • իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում եւ նորմալացում,
  • կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն,
  • պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի,
  • կիրառել պանրի արտադրության համար նախատեսված օժանդակ նյութերը,
  • կատարել կաթի զգայորոշում, նմուշառում,
  • կատարել հիգիենիկ միջոցառումներ կաթնամթերքի արտադրությունում:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել թթու կաթնամթերքի եւ պանրագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, որոնք ունեն արտադրությունում աշխատելու փորձ և ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքներն ու կարողությունները տվյալ բնագավառում, ինչպես նաև նրանք, որոնք այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:

Դասընթացը բաղկացած է ինտերակտիվ դասախոսություններից, որոնք զուգորդվում են գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «ԲԱԼԱՀՈՎԻՏ» ուսումնափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում, որտեղ ստեղծված են ուսման, աշխատանքի և կեցության լավագույն պայմաններ:

Դասընթացի արժեքը՝  70000 ՀՀ դրամ։

Տևողությունը՝ 5 օր:

Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:

Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել

012 54 57 13   կամ 055 52 67 18 հեռախոսահամարով:

Էլհասցե՝ [email protected]