Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝
- Թունդ ալկոհոլային խմիչքներ
- Մրգային օղիներ
- Զգայաբանության գնահատում
- Գինու համտես եւ պիտակավորում
առակաների դասախոսական կազմի համալրման նպատակով:
Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ եւ բարենպաստ աշխատանքային միջավայր:
Պարտականություններ՝
- առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում,
- դասախոսությունների, գործնական եւ լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում,
- մասնակցություն համալսարանական եւ արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
- խորհրդատվական գործունեություն։
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
- Համապատասխան բարձրագույն կրթություն, նախապատվությունը կտրվի գիտական աստիճան ունեցողներին,
- Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:
Դիմելու կարգը՝
Մեր թիմին միանալու համար կարող եք լուսանկարով ինքնակենսագրականը (CV) եւ մոտիվացիոն նամակը մինչեւ 2026 թ. հունվարի 20-ը ուղարկել [email protected] էլհասցեով` Թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ-առարկայի անվանումը, օրինակ՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ- Զգայաբանության գնահատում:



