2008 թվականից ի վեր մեր երկրում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը, երբ գիրք են նվիրում գրադարաններին, ընկերներին, մտերիմներին։
ՀԱԱՀ գիտական գրադարանը փետրվարի 21-ին նախատեսում է «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու եւ Մայրենի լեզվի միջազգային օրվան։
Սիրելի ագրարայինցիներ, դուք կարող եք բուհի գրադարանին գրքեր նվիրել այսօրվանից սկսած։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
Հարգանքներով՝ ՀԱԱՀ գիտական գրադարան
ՀԱԱՀ, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 302 սենյակ