Տպագրվել է 1781-ին, Լայպցիգում: Իսկ բժշկագիտական բառարանը լույս է տեսել 1858-ին, Փարիզ-Լոնդոն-Նյու Յորք համագործակցության շնորհիվ:
Այս հետաքրքիր տեղեկատվությունը ստացանք գիտական գրադարանում, որտեղ Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակում օտար հիշյալ լեզվով գրային պաշարների ընդամենը մի մասն է ցուցադրվում գլխավոր ընթերցասրահում: Այն, որ ցուցադրության հանդեպ ուսանողների հետաքրքրվածությունը մեծ ու անկեղծ է՝ նկատելի է անզեն աչքով:
Իսկ ընդհանրապես. 1000-ից ավելի անուն գիրք ու ամսագիր ունենք ֆրանսերեն լեզվով: Եւ ցուցադրությունը մեկ անգամ եւս համոզում է՝ ժամանակակից մարդը մի քանի լեզու պետք է լավ իմանա, եթե ցանկանում է ժամականի ընձեռած բոլոր հնարավորությունները օգտագործող, դրանցով զինված մասնագետ լինել: Հակառակ դեպքում կանգնում ես այդ ահռելի հարստության առջեւ եւ հասկանում ես որ ծովից ծարավ ես ետ դառնալու: