ԲՈԿՈՒ համալսարանի ռեկտոր Էվա Շուլեւ-Ստայնդլի շնորհավորական ուղերձը ՀԱԱՀ-ի 95-ամյակի կապակցությամբ

Շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ։ Որպես ԲՈԿՈՒ համալսարանի ռեկտոր, մեծ գոհունակությամբ շնորհավորում եմ ձեզ՝ մեր անփոխարինելի գործընկերներին՝ նշանակալից իրադարձության՝ 95-րդ տարեդարձի առթիվ։

Մեր գործակցությունը եղել է արգասաբեր մի ուղի, որ նշանավորվել է համատեղ այնպիսի ծրագրերով, ինչպիսին է APPEAR-ը («Բարձրագույն կրթություն եւ հետազոտություններ հանուն միջազգային զարգացման համագործակցության»), ներառյալ՝ «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում» (BOAA) նախագիծը:

Առաջ նայելով՝ մենք որգեւորված ենք մեր համագործակցությունը ընդլայնելու եւ նոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությամբ, ինչպիսիք են՝ կենսատեխնոլոգիաները, ռեսուրսների հարակայուն կառավարումը, բնապահպանությունը եւ տարածաշրջանային զարգացումը։

Մենք խորապես արժեւորում ենք այս գործընկերությունը եւ անհամբեր սպասում ենք առաջիկա տարիներին մեր համագործակցության շարունակությանն ու ուժեղացմանը։

Ուրախ տարեդարձ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

Ռեկտոր Շուլեւ-Ստայնդլի տեսաուղերձը կարելի է դիտել այստեղ։