Օրերս «Փեթակ» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին Լոռու մարզի Շենավան գյուղ՝ համայնքի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի քննարկման նպատակով։
Այցի շրջանակում ՀԱԱՀ մասնագետների գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց դպրոցի դահլիճում, որին մասնակցում էին բուհի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ եւ բնակիչներ:
Խորհրդակցությանը ներկա էին նաեւ «Փեթակ» բարեգործական ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լուսինե Ավետիսյանը եւ աշխատակիցներ, որոնք ներկաներին իրազեկեցին իրականացվելիք ծրագրերի նպատակների մասին։
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀԱԱՀ-ի փորձառու աշխատակիցներին՝ այցելության, անմիջական ու բազմաբովանդակ քննարկման եւ խորհուրդների համար:
Անհամբերությամբ սպասում ենք մեր բեղմնավոր համագործակցությանն ու համատեղ իրականացվելիք ծրագրերին։