Վիշեգրադ ծրագրի շրջանակում ս․թ մայիսի 6-ին, ժամը 13։30֊ին ՀԱԱՀ Փափուկ հմտությունների կենտրոնում տեղի կունենա Ինքնաներկայացում (Selfpresentation) կրթական մոդուլի վերապատրաստումը։
Վերապատրաստումը կանցկացնի փ.գ.թ, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը։
Դասընթացի ընթացքում կներկայացվեն խոսքային եւ ոչ խոսքային հաղորդակցման տեսակները, հուզական համառության եւ դրական կերպարի ձեւավորման հնարները, ինչպես նաեւ հաջողված ինքնակենսագրական (CV) գրելու առանձնահատկությունները։