Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահի՝ ապրիլի 28-ի կլոր սեղան-հանդիպումը նվիրված էր Անասնաբույժի օրվան։ Մասնակցում էին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներ։
Ռեկտոր Ուռուտյանը ներկաներին շնորհավորեց կառավարության կողմից օրեր առաջ հաստատված նոր տոնի՝ Անասնաբույժի օրվա կապակցությամբ՝ շեշտելով տոնի սահմանման գործում ՍԱՏՄ ղեկավարի եւ մասնագետների ջանքերը։
Պարոն Ավետիսյանը խոսեց անասնաբույժի մասնագիտությունը հանրայնացնելու, երիտասարդության համար այն ավելի գրավիչ դարձնելու խնդիրների մասին՝ նշելով, որ այդ հարցում վերջին տարիների ՍԱՏՄ ջանքերը որոշակի դրական արդյունք են ապահովել։
Քննարկվեցին ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում կրթական եւ գիտական հաստատությունների դերը անասնաբուժության զարգացման, մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու գործում, համաճարակաբանական իրավիճակը, ոլորտի վերհսկողության դժվարություններն ու ձեռքբերումները։ ՍԱՏՄ ղեկավարը հաճույքով պատասխանեց հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին: