Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2022 թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում:
Դիմել կարող են.
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները,
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի 5-րդ կուրսում սովորողները,
ովքեր ունեն գերմաներենի գիտելիքներ (A1 – B1 մակարդակ)
Գերմաներենին չտիրապետողների համար ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0-ական մակարդակից:
Հայտագրման վերջնաժամկետն է 21.01.2022թ.:
Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ I մասնաշենք 1-344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին` 012520772: